Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թ. տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է 2011 թ.-ից սկսած. ՀՀ վարչապետ

Լուրեր

02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
Բոլորը

Վիճակագրության կոմիտեն հրապարակեց 2019թ. դեկտեմբերի Տնտեսական ակտիվության ցուցանիշը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ այդմ՝ դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները, ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ:

Ընդ որում, արտահանումն աճել է 13 տոկոսով:

– Ծառայությունները՝ 11.6 տոկոսով:

– Արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով:

– Շինարարությունը՝ 4.9 տոկոսով։

– Աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով:

Տարվա արդյունքները ավելի ռեկորդային են: Կներկայացնեմ ավելի ուշ»,- գրել է վարչապետը, ապա քիչ անց ևս մեկ գրառում է կատարել.

«Վիճակագրության կոմիտեն հրապարակեց նաեւ 2019-ի տարեկան ՏԱՑ ցուցանիշը:

Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:

– Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,
-Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,
-Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,
-Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,
-Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:

– Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով:

Անկեղծ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին:)»: