Ժնևյան հանդիպումից ունեցել ենք էական դրական ձեռքբերումներ. Կորյուն Նահապետյան

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Չնայած Ժնևյան հանդիպումից ընդամենը երեք օր անց հայկական կողմը սահմանին զոհ ունեցավ, իսկ այսօր էլ հայտնի դարձավ՝ հակառակորդը շփման գծում կիրառել է հրետանային զինատեսակներ, այդուհանդերձ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պնդում է՝ հայկական կողմը Ժնևյան հանդիպումից էական դրական ձեռքբերումներ է ունեցել:

«Ձեռքբերումն այն է, որ կողմերը համաձայնության են եկել լարվածության թուլացման շուրջ»,- հիմնավորեց պարոն Նահապետյանը:

Մեր դիտարկմանը՝ այդ համաձայնության հետո, սակայն, զոհ ունեցանք, Նահապետյանն ասաց՝ ցավով են ընդունում այդ փաստը, բայց պետք է շարունակել բանակցել՝ հակառակորդին պարտադրելով գիտակցել՝ խնդիրը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով:

 

Factor.am-ի հարցին՝ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց՝ Ադրբեջանի նախագահը ևս խորապես շահագրգռված է, որ սահմանին զոհեր չլինեն, ստացվում է՝ Սերժ Սարգսյանի համոզմունքը օբյեկտիվ հիմքեր չուներ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հակադարձեց՝ դեռ վաղ է նման պնդումներ անել. «Առաջիկա զարգացումները ցույց կտան, դա արդյոք մարտավարական հնա՞րք էր ադրբեջանական իշխանության կողմից, թե՞ գործողություն էր, որը ենթադրաբար դուրս է եկել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վերահսկողությունից»:

 

Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերը հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ՝ հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:

Մանամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան