ՀՔԱՎ-ը 2020 թ․-ի հունվարին ԶՈՒ-ում միջադեպերի ընթացքում մահացության դեպքերի և վիրավորումների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Լուրեր

02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
Բոլորը

ՀՔԱՎ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«2020 թ.-ի հունվարին ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում արդեն  գրանցվել է 4 մահվան ելքով դեպք, որից 2-ը ինքնասպանություն որակված, 1-ը առողջական խնդիրների եւ 1-ը դժբախտ պատահարի հետեւանքով:

Նույն ժամանակահատվածում գրանցվել է 8 զինծառայողի վիրավորում ստանալու դեպք, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 2 դեպք, ավտովթարի 3 դեպք, սպանության փորձի 2 եւ ինքնասպանության փորձի 1 դեպք:

Ընդ որում` մահացության 4 դեպքերից 2-ը եւ վիրավորման 8 դեպքերից 3-ը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում հրազենի կիրառմամբ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր մտահոգությունն է հայտնում դեպքերի կապակցությամբ եւ վերստին արձանագրում, որ զինված ուժերում զինծառայողների հագուստի եւ սննդի որակի, մարտական հերթապահության վայրերում կենսաապահովման եւ անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող կարեւոր գործողություններին զուգահեռ, անհրաժեշտ է ապահովել արդյունավետ վերահսկողություն զինված ուժերում զինվորական կարգապահության, կանոնադրային հարաբերությունների պահպանման, սպաների, շարքային ու պայմանագրային զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավման, նրանց կրթական մակարդակի բարձրացմանը նպաստելու ուղղությամբ: Վերստին կարեւորում ենք վերոնշյալ բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ համակարգային մոտեցումների մշակումն ու իրականացումը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ արձանագրում է այդ խնդիրները, սակայն  Պաշտպանության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում համակարգային փոփոխությունների իրականացման ուղղությամբ։

Զինծառայողների կյանքի իրավունքի նկատմամբ ՀՀ իշխանությունները կրում են անմիջական պատասխանատվություն՝ ապահովելու համար նրանց անվտանգ և արժանապատիվ ծառայությունը»: