ՌԴ Գլխավոր դատախազությունը Հետաքննող հանձնաժողովին պարտավորեցրել է Խաչատրյան քույրերի մեղադրանքն ինքնապաշտպանություն վերաորակավորել

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՌԴ Գլխավոր դատախազությունը Հետաքննող հանձնաժողովին պարտավորեցրել է Խաչատրյան քույրերին առաջադրված սպանության մեղադրանքը վերաորակավորել ինքնապաշտպանություն և լրացուցիչ նախնական հետաքննություն անցկացնել։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Խաչատրյան քույրերի փաստաբաններից Ալեքսեյ Պարշինին։

Քույրերի պաշտպաններից Ալեքսեյ Լիպցերն էլ հայտարարել է․ «Քրեական գործը լրացուցիչ նախնական հետաքննության վերադարձնելու վճիռ է կայացվել։ Գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է քույրերի գործողությունները վերաորակավորել, քանի որ դրանցում անհրաժեշտ պաշտպանություն է դիտարկվում: Այս կապակցությամբ դատախազությունը վերադարձրել է գործը`օրենքի խախտումները վերացնելու և հավաքված ապացույցները պատշաճ գնահատելու համար»։

Ավելի վաղ, ՔԿ-ում հայտարարել էին, որ այս քրեական գործի հետաքննությունն ավարտվել է, և աղջիկներին, նախնական պայմանավորվածությամբ, սպանություն կատարելու մեղադրանք էր առաջադրվել։

Հիշեցնենք, որ աղմկահարույց դեպքը կատարվել էր 2018-ի հունիսի 27-ին։

Քննության տվյալներով՝ Խաչատրյան քույրերը սպանել են իրենց հորը՝ Մոսկվայի Ալտուֆևյան պողոտայում գտնվող իրենց տանը։

Պաշտպանների կարծիքով՝ հայրը քույրերին մի քանի տարի պարբերաբար ծեծի է ենթարկել, սեռական բռնություն գործադրել, և որ աղջիկները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում։