Խոսքի ազատության վիճակը բարելավվել է Հայաստանում․ Լարիսա Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Խոսքի ազատության վիճակը Հայաստանում բարելավվել է։ Մենք սա գիտենք, թե՛ 2018 թվականի արդյունքներով, թե՛ 2019 թվականի արդյունքներով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։

Նա նկատեց, որ ժողովրդավարությունը պրոցես է, և չկա երկիր, որտեղ այդ պրոցեսն ավարտուն է:

«Կան պրոբլեմներ Ոստիկանության անհամաչափ վերաբերմունքի հետ կապված, դրա մասին հայտարարություններ արել են մի շարք լրատվամիջոցներ, նախկին և ներկա գործընկեր կազմակերպություններ։ Իհարկե, արել ենք և կանենք, կփորձենք, որովհետև իսկապես չի փոխվել, իսկապես չկա արդյունքը։ Ժողովրդավարությունը պրոցես է, ու եթե ստանդարտը չի պահպանվում, պետք է միջոցներ ձեռնարկել։ Մարդու իրավունքների հանդեպ ոտնձգություն կատարվում է ամենուրեք, հարցն այն չէ, որ չպետք է կատարվի, եթե կատարվում է, դա վատ է, ժողովրդավարության ամենակարևոր չափանիշն այն է, թե ի՞նչ է անում, ինչպե՞ս է անդրադառնում հանրությունը, իշխանությունը այդ ոտնձգություններին։ Կան մեխանիզմներ նախ բացահայտելու, հայտնաբերելու, ի ցույց դնելու և ապա՝ իրավունքը վերականգնելու։ Այդ իրավունքը վերականգնելու գործընթացը, թերևս, ամենակարևորն է և ամենադժվարն է»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։