Լարիսա Մինասյանը թվարկեց «Բաց հասարակության հիմնադրամի» հետ կապված ստերն ու իրական փաստերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների գործով Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի դեմ հեղափոխությունից հետո իրականացվում է լայնածավալ հակաքարոզչություն ու տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ, որն ուղեկցվում է ատելության քարոզով ու հաճախ բռնության անթաքույց կոչերով: Հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը այդ արշավը ռևանշիստական և հետադիմական ուժերի սադրանք է որակում։

Հայտարարության տեքստը ստորև․

Բաց հասարակության հիմնադրամները հիմնադրվել են Ջորջ Սորոսի կողմից, ով 1984 թ.-ից ի վեր 14 միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը: Հիմնադրամներն ամբողջ աշխարհում աջակցում են անհատներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության, արտահայտման ազատության, հաշվետու ու թափանցիկ կառավարման, արդարության և հավասարության համար: Հայաստանում հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 1997 թ-ին և այդ օրվանից աջակցում է մարդու իրավունքների պաշտպաններին, ընտանեկան բռնության և խոշտանգումների դեմ աշխատանք ծավալող կազմակերպություններին, հետաքննող լրատվամիջոցներին, ընտրությունների ու պետական/հանրային/համայնքային եկամուտների մոնիթորինգ անցկացնող կազմակերպություններին, կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններին: Հիմնադրամն ուղղակի և անփոխարինելի ներդրում ունի ՀՀ-ում մարդու իրավունքների ու ժողովդրադավարական արժեքների տարածման գործում և հպարտությամբ շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքը:

Հայաստանն արմատական փոխակերպման շրջադարձային փուլում է: Հեղափոխության սկզբից հիմնադրամը սատարել է սիրո ու համերաշխության վրա հիմնված փոփոխությունների գործընթացը: Մենք աջակցում ենք կայուն ու համակարգային փոփոխություններին, որոնք ուղղված են ավտորիտար ու կոռումպացված համակարգերի վերադարձի բացառմանը:

Սակայն արդեն տևական ժամանակ է հիմնադրամի և մեր գործընկերների դեմ իրականացվում է լայնածավալ հակաքարոզչություն ու տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ, որն ուղեկցվում է ատելության քարոզով ու հաճախ բռնության անթաքույց կոչերով: Այդ արշավի հեղինակները նենգափոխում են հիմնադրամի գործունեությունն ու դրա առաքելությունը, զրպարտում են Ջորջ Սորոսին և խեղաթյուրում մեր և մեր գործընկերների աշխատանքին վերաբերող փաստերը:

Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ պահանջելու և դրանց աջակցելու քաղաքացիական հասարակության ներուժն է մեզ ու մեր գործընկերներին դարձրել այս զրպարտիչ արշավի թիրախը: Թիրախի տակ է հանրային վստահությունը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների, տասնամյակներ անց լեգիտիմ ճանապարհով ընտրված Ազգային ժողովի ու ձևավորված կառավարության հանդեպ:

Մինչ այս պահը մենք ձեռնպահ ենք մնացել հիմնադրամի մասին տարածվող ստերին անդրադառնալուց՝ այս արշավը համարելով ռևանշիստական եւ հետադիմական ուժերի սադրանք՝ կեղծիքը ներմուծելու հանրային դիսկուրս: Սակայն վերջին ամիսներին նկատում ենք, որ որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ ներգրավվել են այս ապատեղեկատվության և զրպարտության տարածման գործընթացին՝ շրջանառելով կեղծ լուրեր և թողարկելով հարցազրույցներ, որոնց ընթացքում ակնհայտ ստեր են հրամցվում լայն հանրությանը:

Հանրության շրջանում վախ և անվստահություն սերմանելու քաղաքականությունն իրականացվում է ոչ միայն Հայաստանում: Այն լայնորեն կիրառվում է աշխարհի տարբեր ծայրերում, հատկապես ժողովրդավարության դեմ բացահայտ եւ քողարկված պայքար տանող երկրներում: Հենց այս իրավիճակում առանցքային է դառնում լրատվամիջոցների աշխատանքը, որոնց վերապահված է բացահայտել ճշմարտությունը և անաչառ տեղեկատվություն հաղորդել հանրությանը:

Մենք հորդորում ենք լրատվամիջոցներին չներքաշվել ատելության ու ստի արշավի մեջ, փոխարենը անաչառ լրագրությամբ բացահայտել և հանրությանը ներկայացնել ճշմարտությունը, հետաքննություններով ու պրոֆեսիոնալ լրագրողական նյութերով դիմակայել ապատեղեկատվությանը, կեղծիքին, զրպարտությանը և մանիպուլյացիաներին:

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառված կեղծ լուրերից մի քանիսը ներկայացված են ստորև։

Սուտ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել տարբեր երկրներում արհեստական ճգնաժամեր ու հեղափոխություններ հրահրելով և Բաց հասարակության հիմնադրամները դերակատարություն են ունեցել դրանում:

Փաստ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել ժողովրդավարական երկրների ֆինանսական շուկաներում, որոնք վերահսկվում են խիստ կարգավորիչ մարմինների կողմից:

Սուտ: Հիմնադրամը ֆինանսավորել է Ադրբեջանի հանդեպ միակողմանի խաղաղասիրության քարոզը:

Փաստ: Հիմնադրամն Ադրբեջանի հանդեպ խաղաղասիրության քարոզ չի ֆինանսավորել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որևէ նախաձեռնություն երբևէ չի ֆինանսավորել:

Սուտ: Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին և պետական պաշտոն զբաղեցնող մի շարք այլ անձանց:

Փաստ: Հիմնադրամը կազմակերպություններին է դրամաշնորհներ տրամադրել, որտեղ մինչ պետական պաշտոն զբաղեցնելն աշխատել են նշված անձինք:

Սուտ: Հիմնադրամը կապ ունի «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հետ:

Փաստ: Հիմնադրամը երբևէ որևէ կապ չի ունեցել և չունի «Սասնա ծռեր» կուսակցության հետ, չի աջակցել և չի աջակցում որևէ կուսակցության:

Սուտ: Հիմնադրամն աջակցում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հակաքարոզչության իրականացմանը:

Փաստ: Հիմնադրամը պաշտպանում է յուրաքանչյուրի խղճի և դավանանքի ազատությունը: Ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կառույցն է, որին հիմնադրամը երբևէ ֆինանսավորել է: Մասնավորապես, դեռևս 2010-11 թթ-ին ՀԱԵ Արմավիրի թեմը հիմնադրամից 50,000 դոլար դրամաշնորհ է ստացել՝ սոցիալապես անապահով 130 երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով։

Սուտ: Հիմնադրամը ֆինանսավորել է «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի հրապարակումը, «Մել» ֆիլմը, «Հուզանք ու զանգ» ներկայացումը, «Բռնության ձայնը» անանուն նամակների հրապարակումը, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը:

Փաստ: Հիմնադրամն աջակցում է մեր երկրում ամենաբարդ ու խնդրահարույց հարցերի բաց ու հանրային քննարկմանը, բայց չի ֆինանսավորել այդ նախաձեռնություններից որևէ մեկը:

Սուտ: Ջորջ Սորոսը և Հիմնադրամը քարոզում են աբորտները:

Փաստ: Հիմնադրամը պայքարում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ: Միևնույն ժամանակ Հիմնադրամն աջակցում է կանանց՝ առողջության պահպանման համապարփակ և անվտանգ ծառայություններ ստանալու իրավունքը, որ իրացնում են կամավոր եւ ինքնուրույն:

Սուտ: Հիմնադրամը խրախուսում է «տրանսգենդեր մարմնավաճառների քարոզը»:

Փաստ: Սա բացարձակ սուտ է: Հիմնադրամի կողմից երբևէ նման քարոզ չի իրականացվել:

Սուտ: Հիմնադրամն իրականացնում է մարդասպանների, ահաբեկիչների հերոսացման քարոզ:

Փաստ: Հիմնադրամը երբևէ նման քարոզ չի իրականացրել: Հիմնադրամը պայքարել և պաշտպանել է արդարադատության հասանելիության հիմնարար իրավունքը: