Երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի այս կամ այն թռիչքին մի հատ էլ հասնեմ․ Տիգրան Մանսուրյան

Լուրեր

28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Եթե անկեղծ լինեմ, պետք է խոստովանեմ, որ երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի այս կամ այն թռիչքին մի հատ էլ հասնեմ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ Այսօր կոմպոզիտորը նշում է ծննդյան 81 ամյակը։

Նա, անդրադառնալով հարցին, այս փուլում ի՞նչ ստեղծագործական աշխատանքի վրա է կենտրոնացած, պատասխանեց, որ շատ ծանր մի գործի հետ է կապված, որն աշնանը պետք է հնչի Իտալիայում։

«Իտալիայի 3 քաղաքներում պետք է հնչի։ Շատ մտահոգ եմ էս գործի որակի հետ կապված։ Այս գործը մինչև մարտի վերջ պետք է վերջացնեմ»,- նշեց Տիգրան Մանսուրյանը։

Մաեստրոն տեղեկացրեց, որ նոր է վերադարձել Չեխիայից։ Բռնո քաղաքում 2 օր հնչել է նրա ստեղծագործություններից «Ռեքվիեմը»։ «Այն շատ է հնչել աշխարհի տարբեր մայրցամաքներում՝ Հարավային Ամերիկա, Հարավային Կորեա, Եվրոպա, Ռուսաստան և Հայաստան։ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն իր ընտանիքի հետ 2 օրերին ներկա եղավ, շատ հոգատար էր։ Լավ բան է, երբ պետությունը քո գլխին է, մանավանդ օտարության մեջ»,- նշեց նա։

Մանսուրյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի մշակութային իրականությունը տոնելու է Դանթե Ալիգերիի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության ստեղծման 700-ամյակը, և առաջարկ է եղել գրել երաժշտություն «Քավարան» հատվածի համար։

«Առաջարկել են, որ երեք հեղինակներից ամեն մեկը գրի մի հատվածը։ Ինձ առաջարկել են «Քավարանը», և ես համաձայնեցի»,- ասաց Մանսուրյանը։

Իսկ թե ինչպե՞ս է պատրաստվում տոնել իր ծննդյան օրը, նշեց․ «Սովորական օր է, երեկոյան մտերիմների խմբով կհավաքվենք, մի քիչ կխոսենք, մի քիչ կենաց կբարձրացնենք»։

Արմինե Ալոյան