Նիկոլ Փաշինյանը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գործունեության շուրջ շահարկումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. Օր 2․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
Բոլորը

«Բաց հասարակության հիմնադրամներ»-ը Հայաստանում գործում է տասնյակ տարիներով։ Եթե այդքան վատ բան էր, թող փակեին, ինչո՞ւ չեն փակել։ Այդ գրասենյակի գոյության ողջ ընթացքի 5%-ը մեր իշխանության շրջանում է, 95%-ը՝ ձեր իշխանության։ Ինչո՞ւ չեք փակել։ Այս մասին այսօր իր մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում, նախկին իշխանության մեջ կամ տեղ են ունեցել, կամ թիմի անդամ են ունեցել կամ նրանց շրջապատում այդ մարդիկ են։ Բոլոր հանրապետականները, նախկինում Ոստիկանությունում, պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած մարդիկ, կանգնե՛ք, բացատրություն տվեք՝ երբ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչո՞ւ չէիք փակում այդ հիմնադրամները։ Ի՞նչ է նշանակում «սորոսական»։ Ես թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ քաղաքացու հասցեին քամահրական կամ արհամարհական այդպիսի բան ասեն։ Բոլոր նրանք, ովքեր դա ասում են, կոռումպացված հանրապետականներ են, պետական դավաճաններ։ Եկեք հետաքննություն սկսենք՝ այդ մարդկանցից քանիսն է դրամաշնորհ ստացել այդ կազմակերպություններից, ինչքա՞ն են սնվել։ Եկեք սկսենք և բացեք այդ խոսակցությունը»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։