ԱՄՆ-ի նախագահին իմփիչմենթի ենթարկելու պայքարի քաղաքականությունը

Լուրեր

13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
13.10.2026 | 13:16
35 մլն դրամ՝ 4 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը
13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
Բոլորը

ԱՄՆ-ի դեմոկրատները մեղադրում են Թրամփին այն բանի համար, որ նա Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնությունը ժամանակավորապես կասեցրել է քաղաքական իր շահերն առաջ տանելու նպատակով, որպեսզի Կիեւը հետաքննություն սկսի ընտրություններում իր մրցակից Ջո Բայդընի որդու հարցով: Սպիտակ տան ներկայացուցիչներն, ինչպես Փեթ Սիփոլոնեն, ասում են, թե ներկայացված մեղադրանքները չեն համապատասխանում իմփիչմենթի հարցով սահմանադրությամբ նախատեսված չափանիշներին. գրում է amerikayidzayn.com-ը:

Դեմոկրատների մեղադրանքները լսելուց հետո Սենատը շաբաթ օրը լսելու է Թրամփի իրավական հարցերով խորհրդի անդամներին: Իրենց փաստարկները ներկայացնելու համար նրանց տրված է երեք օր:

Թրամփի պաշպանները պնդում են, որ նախագահի որեւէ արարք չի դարձել ‘’ծանր այնպիսի հանցագործություն’’, որը կարող էր դառնալ նրան իմփիչմենթի ենթարկելու պատճառ: Նրանց խոսքերով, ‘’խելամիտ չէ ամեն մի քայլ համարել այնպիսի հանցագործություն, որը բավարար է նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար:

Թրամփի փաստաբանները մեղադրում են դեմոկրատներին այն բանի համար, որ վերջիններս չեն ուզում տալ վկայություններ իրենց կողմից ներկայացվող մեղադրանքներին: Ինչ վերաբերում է Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մասին Թրամփի դեմ հարուցված մեղադրանքին, փաստաբանները պնդում են, թե նախագահն ունեցել է իրավունք` թույլ չտալու, որ պաշտոնատար անձինք հանդես գան վկայություններով:
Թրամփն ասում է, թե ունեցել է ԱՄՆ-ի շահերից բխող իրավունք թույլ չտալու համար, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդես գար վկայություններով:
‘’Ի՞նչ կպատահեր, եթե նա բացահայտեր այն, թե ինչ եմ ես մտածում ինչ որ երկրի ղեկավարի մասին: Եվ ես այդ դեպքում ինչպե՞ս կարող եմ գործել երկրի անունից’’, ասել է Թրամփը:

Հաջորդ շաբաթ, երբ կողմերն արդեն ավարտած կլինեն իրենց փաստարկները, սենատորներին կտրվի 12 ժամ հարցեր ուղղելու համար: Դրանից հետո կանցկացվի քվեարկություն, որոշելու համար, թե համաձայն են արդյոք, որ հրավիրվեն այլ վկաներ, թե ոչ: