Ցմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել. Դատախազություն

Լուրեր

02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարացման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վ. Ղ.-ի վերաբերյալ կայացված դատավճիռը բեկանելու հարցով:

«Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճռով Վ. Ղ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Դատարանը հիմնավորված է համարել, որ 2003թ. մարտի 27-ին Վ. Ղ.-ն սկզբից մեկ այլ անձի հետ, ապա միայնակ՝ Է. Մ-ին ապօրինի  կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս, ինչի հետևանքով ստացված բազմաթիվ վնասվածքներից Է.Մ.-ն տեղում մահացել է, իսկ Վ. Ղ.-ն դեպքի վայրից հեռացել է:

Դատավճիռը հետագայում մի քանի անգամ բողաքարկվել է ՀՀ վերաքննիչ, ՀՀ վճռաբեկ դատարաններում, սակայն տարբեր պատճառաբանություններով, այդ թվում նաև բողոքարկման դատավարական ժամկետների բացթողնման, թողնվել է անփոփոխ:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. հուլիսի 26-ի որոշմամբ, 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով, Վ. Ղ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճիռը համապատասխանեցվել է 2011թ. մայիսի 23-ին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-143-Ն օրենքով ընդունված և 2011թ. մայիսի 25-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին, իսկ դատավճռով նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ:

ՀՀ գլխավոր դատախազությունում գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, իսկ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Մասնավորապես՝ կրկնակիության ինստիտուտի ապաքրեականացման կապակցությամբ վե­րա­­­նայելով կայացված դատավճիռը՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Վ.Ղ.-ի մեղադրանքից հանել է կրկնա­կիու­թյան ծանրացուցիչ հանգամանքը, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդ­վածի 2-րդ մասի 15-րդ կետը, որից հետո առանց հիմնավոր պատճառաբանության, նրա արարքը համապատասխանեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին:

Մինչդեռ Վ.Ղարագաշյանը ենթակա չի եղել պատժի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, քանի որ վերջինս իրեն վերագրված հանցանքը կատարել է 2003թ. մարտի 27-ին, այսինքն՝ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործո­ղության ժամանակ: Այդ օրենսգրքով սպանությունը մի խումբ անձանց կամ կազմա­կերպված խմբի կողմից կատարելը չի հանդիսացել սպանության ծանրացուցիչ (որակյալ) հանգամանք: Որպես ծանրացուցիչ հանգամանք այն քրեականացվել է 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով:

ՀՀ սահմանադրական դատարանի 2018թ. հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով ժամկետային սահմանափակում է նախատեսում անձի իրավական վիճակի բարելավմանն ուղղված առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման համար, ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր: Դրա արդյունքում անձի վիճակը բարելավող հիմքով բողոք բերելու լիազորությամբ օժտված անձինք այլևս կաշկանդված չեն բողոք բերելու համար նախատեսված ժամկետային սահմանափակմամբ:

Ելնելով գործի վերոնշյալ փաստական հանգամանքներից, ինչպես նաև հիմնվելով ՍԴ նշված որոշման վրա՝ Վ. Ղ.-ի վերաբերյալ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 5-ի դատավճիռը բեկանելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է վերաքննիչ բողոք»,- ասված  է հաղորդագրությունում: