Ո՞ր դեպքում կբացառվի պոլիէթիլենային տոպրակի արգելքը. Շրջակա միջավայրի փոխնախարարը պարզաբանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:13
Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
31.08.2026 | 19:10
Կարիմ Բենզեման հեռացավ «Ալ Հիլյալից»
31.08.2026 | 19:00
ՌԴ-ն այլևս չունի ռուսամետ ուժերի մեծամասնություն ԱԺ-ում, լծակները նվազել են՝ չի կարող թելադրել օրակարգ․ Կոնստանտին Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:43
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
31.08.2026 | 18:28
«Մանչեսթեր Յունայթեդն» ինքնագոլերի ռեկորդ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:16
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Կառավարության կառուցվածքի ու Ընտրական օրենսքրում փոփոխություններ կատարելու մասին
31.08.2026 | 18:10
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը // Հայ դիվանագետներն «Ախուրիկ» անցակետ են այցելել․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 17:59
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ. «Սպերցյանն ավելի մեծ օգուտ է տալիս «Ալ Ահլիին», քան Ռոնալդուն՝ «Ալ Նասրին»»
31.08.2026 | 17:48
Էրդողանը ժամանել է Բիշքեկ
31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
Բոլորը

Բավականին լայն աշխատանքներ ենք իրականացրել։ Հանդիպումներ ենք ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ․ պլաստիկ տոպրակների արտադրողների, սուպերմարկետների, ռեստորանների ներկայացուցիչների, ինչպես նաև բազմակի օգտագործման տոպրակների մշակույթի ներդրման մեջ ընդգրկված հասարակական կազմակերպությունների հետ։ Գտանք այն մոդելը, որը, կարծում ենք, ամենաարդյունավետը կլինի Հայաստանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստում ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որի՝ 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։

«Դեռ 2018 թվականի հուլիսին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ սկսում ենք պլաստիկի փուլային նվազեցում։ Մեր կառարավարության և համապատասխան լիազոր մարմնի առաջիկա տեսլականի և ռազմավարության մեջ դրված է՝ Հայաստանում ստեղծել շրջանակային տնտեսության հիմքերը, որի մեջ ընդգրկված է նաև հնարավորինս նվազեցնել այն աղբի ծավալները, որոնք այսօր Հայաստանում կուտակվում են»,- ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը։

Նրա տեղեկացմամբ՝ օրենքի նախագծով նաև բացառություններ կլինեն։

«Բացառություն ենք դրել կշռափաթեթավորման պարկերի համար։ Սա կարևոր է այն առումով, որ ոչ միայն հայկական շուկայում, այլ նաև ԵՄ երկրներում դեռ չկա այլընտրանք։ Կշռափաթեթավորման համար նախատեսվող ամենաբարակ պոլիէթիլենը սննդի անվտանգության տեսակետից կարևոր է և այս մասով դեռ կարգավորում չկա նաև մեր հարևան ԵՄ գործընկեր երկրներում։ Երկրորդ բացառությունն աղբի համար նախատեսված տոպրակներն են»,- ասաց Իրինա Ղափլանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան