Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման ՀՀ ազգային զեկույցի քննարկումը

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 23-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) երրորդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկումը։

«Զեկույցի ներկայացման նպատակով Ժնևում էր գտնվում ՀՀ պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորությամբ։

Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, արտաքին գործերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների պաշտոնյաներ։

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ներկայացրեց զեկույցը՝ անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում կատարված քայլերին, օրենսդրական բարեփոխումներին, ձևավորված դրական պրակտիկային։ Իր խոսքում Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց որպես ՀՀ կառավարության առանցքային հանձնառություն՝ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության առավել ամրապնդումը շարունակելու երկրի իշխանությունների պատրաստակամությունը, կարևորեց ՄԱԿ տարբեր մարմինների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման առումով։

ՄԱԿ անդամ երկրների շուրջ հարյուր ներկայացուցչություններ հանդես եկան Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող ելույթներով։ Բազմաթիվ երկրներ բարձր գնահատեցին Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ժողովրդավարական առաջընթացը և կոռուպցիայի դեմ պայքարը, ներկայացրին հարցադրումներ և հանդես եկան առաջարկություններով։

ՀՀ պատվիրակության անդամներն իրենց հերթին ներկայացրին մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրենց ոլորտների ձեռքբերումները և առկա մարտահրավերները, պատասխանեցին ՄԱԿ անդամ երկրների պատվիրակների հարցերին ու ներկայացրին պարզաբանումներ։

ՀՊԴ կանոնակարգի համաձայն՝ ՄԱԿ անդամ երկրների առաջարկությունները համակողմանիորեն կուսումնասիրվեն և դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կներկայացվի Մարդու իրավունքների խորհրդի հունիսյան նստաշրջանի ժամանակ»,- ասված է հաղորդագրությունում: