Մամուլի նկատմամբ պրեսինգի դրսևորումները մտահոգիչ են. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
23.01.2020 | 12:12Վերաքննիչ դատարանում ընթանում է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանելու դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը:
Դատարան էր եկել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ դատարանում է ոչ միայն որպես հանձնաժողովական, այլ նաև որպես նախկին լրագրող. «Վերջին շրջանում լրագրողների նկատմամբ պրեսինգները մտահոգիչ են: Պարտված է ցանկացած իշխանություն, որը կփորձի լրատվամիջոցներին պատերազմ հայտարարել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան