«2019-ին ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթիվը 42 է, 2018-ի համեմատ՝ առաջընթաց կա». Վարուժան Հոկտանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Աշխարհի երկրների մեծամասնության դեպքում կոռուպցիան աճում է: Երկրների 2/3-րդից ավելիի դեպքում կոռուպցիայի մակարդակը 50-ից պակաս է: Հայաստանի դեպքում այս տարի աճ ունենք: Այս մասին այսօր՝ «Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով քննարկման ընթացքում նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը։

«2019 թվականին Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 42 է: Նախորդ տարվա համեմատ՝ առաջընթաց կա: 2018-ին այդ թիվը 35 էր»,- ասաց Հոկտանյանը:

Ըստ նրա՝ 2012-ին կոռուպցիայի ընկալման համաթվի հաշվարկի մեթոդաբանությունը փոխվել է:

«2012-ից ի վեր՝ ընդամենը 22 երկիր է կարողացել առաջընթաց գրանցել: 2019 թվականի զեկույցի համար ընտրված թեման քաղաքական ֆինանսավորումն է: Այն երկրներում, որտեղ բավականին լուրջ կարգավորումներ կան, համաթիվը 70-ի է հասնում: Մյուս դեպքերում համաթիվը 34-35 է»,- ասաց Հոկտանյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի ընկալման համաթվի զեկույցում գրեթե նույն դիրքը պահպանել է Ռուսաստանը, բավականին առաջադիմել է Ղազախստանը՝ հայտնվելով 113-րդ հորիզոնականում՝ 34 համաթվով:

Հարևան Վրաստանը 44-րդ հորիզոնականում է՝ 56 համաթվով, Ադրբեջանը՝ 126-րդ տեղում՝ 30 համաթվով, իսկ Թուրքիան՝ 91-րդ տեղում՝ 39 համաթվով:

Հիշեցնենք, որ «Թրանսփարանսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2017 թվականին 107-րդ տեղում էր, իսկ 2018-ին՝ 105-րդ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան