ՄԻՊ-ն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը

Լուրեր

02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

«Պատվիրակության կազմում են եղել Եվրոպական միության Արտաքին գործերի եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանյան գրասենյակի աշխատակից Կատարժինա Սոբիերաժը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության  բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան:

Հայաստանի Հանրապետության կողմից քննարկմանը մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան փոխգործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մարդու իրավունքների խթանումն ու պաշտպանությունը, ինչպես նաև իրականացվող դատաիրավական և միգրացիոն ոլորտների բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը:

Արման Թաթոյանը կարևորել է Պաշտպանի, Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ այլ կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը և բարձր գնահատել ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը: Նա ներկայացրել է հաստատության աշխատանքի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, ընդգծվել է խոշտանգումների և կոռուպցիայի դեմ պայքարը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումները և դրանցում Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությունը»,- ասված է ԵՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: