Դեռևս վաղ է խոսել, դեռ չկան վերլուծությունները․ Ավինյանը՝ «Յուքոմ»-ի կողմից «Բիլայնը» գնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին․ ՀԿԱԾ
Բոլորը

Գործընթացն արդեն սկսել է, «Յուքոմ» ընկերության կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ է ներկայացվել՝ «Բիլայնը» գնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Յուքոմի» կողմից «Բիլայնը» գնելու մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին։

«Հանձնաժողովն իր վերլուծությունը պետք է անի, որպեսզի հասկանա՝ միավորումն ինչպես է ազդելու այդ ոլորտում ծառայությունների գնի վրա։ Այս փուլում հանձնաժողովի նախնական դիրքորոշումն այն է, որ բոլոր առկա հաճախականությունները պետք է հնարավորություն տան՝ շուկա երրորդ օպերատորի մուտքի համար։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսանկյունից այս միավորումը խնդրահարույց կարող է լինել։ Օրենքով նախատեսված է, որ ԱԱԾ-ն նույնպես պետք է հարցի վերաբերյալ իր կարծիքը տա։ Բոլոր կարծիքները համադրելով, կարծում եմ, կունենանք վերջնական պատասխան, թե արդյո՞ք այս միավորումը հնարավոր է։ Նույնիսկ եթե այն հնարավոր լինի, դեռևս վաղ է խոսել, քանի որ չունենք վերլուծության արդյունքներ»,- ասաց փոխվարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։