Զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Հասարակություն
22.01.2020 | 16:28ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքների կախպակցությամբ:
«2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»: