Բացահայտվել է 23-ամյա երիտասարդի կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում  ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 23-ամյա երիտասարդի կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

«2020 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 18:00-ին,  «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին  հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովյանի առաջնային պատի թափանցող և ձախ բազկի կտրած-ծակած վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակչուհի՝  ծնված 1998թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 22-ամյա Վանաձոր քաղաքի բնակչուհին տուժող է ճանաչվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք անձինք, առգրավվել են հիվանդանոց ընդունվելու պահին  տուժողի հագին եղած հագուստները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի ամուսինն է՝ ծնված 1997թ.:

Նախաքննությամբ պարզվել է, որ 23-ամյա երիտասարդը, 2020թ. հունվարի 21-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, տեղեկանալով կնոջ հղի լինելու մասին, պահանջել է բնակվել իր հետ, սակայն մերժում ստանալով՝ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում երիտասարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է կնոջը՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: