Եթե արտաքին հետք փնտրենք, կարող ենք գտնել. Արման Նավասարդյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Պարո՛ն Նավասարդյան, ԱԱԾ նախկին ղեկավարի մարմինը գտան սեփական բնակարանում: Ինքնասպանության հասցնելու հոդվածով է քրեական գործ հարուցվել: Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող էր նրան ինքնասպանության դրդել:

– Ցանկացած պետության հետախուզության և հակահետախուզության ղեկավարի մահն արտակարգ պատահար է երկրի պետականության, անգամ կարգերի համար: Ի դեպ՝ սա առաջին դեպքը չէ, նման սպանությունները հասնում են տասնյակի: Սա աննորմալ երևույթ է նորանկախ Հայաստանի համար: Սա կրակոց է ոչ թե անհատի դեմ, սա կրակոց է երկրի պետականության դեմ՝ ի ուրախություն մեր հակառակորդների: Անպայմանորեն պետք է նման երևույթին վերջ տրվի Հայաստանում, որը կարող է ունենալ շատ վատ քաղաքական հետևանքներ:

– Ինքնասպանություն կամ սպանություն՝ վերջնական պատասխանը քննությունը կտա: Արտաքին հետք սրա մեջ տեսնո՞ւմ եք:

– Եթե փնտրենք, կարող ենք գտնել, որովհետև այնքան նեղացած է երկրների սահմանները, պետություններն այնպես են ինտեգրվել, գլոբալիզացիան այնքան խորն է, որ ամեն ինչ կարող է լինել: Երկրագնդի մի ծայրից մինչև մյուս ծայրը կարող են ազդել, գործել: Պետք է մասնագիտական, պրոֆեսիոնալ քննություն լինի, բայց շատ կարևոր է, որ կատարվածը պարզվի և ջրի երես դուրս գա:

– Ռուսաստանի ԱԳՆ-ն է կրկին անդրադարձել ԼՂ հակամարտությանը: Նշվել է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված «փոքր քայլերի» իրականացման հարցում տեղաշարժեր կան: Դուք նման տեղաշարժեր տեսնո՞ւմ եք:

– Անկեղծ ասած՝ ոչ:

– Իսկ 2020 թվականին տեղաշարժեր հնարավո՞ր են:

– Չեմ ուզում գուշակել, բայց գործընթացը, որ տեղի էր ունենում առ այսօր, թունելի ծայրին ես լույս չեմ տեսնում: Կողմերը կանգնած են բացարձակ հակոտնյա դիրքերում, որովհետև Ադրբեջանը վարում է այնպիսի քաղաքականություն, որ մեզ համար ընդունելի չէ, այն փաստաթուղթը՝ Մադրիդյան սկզբունքները, որի վրա փորձում են հիմա կառուցել բանակցությունները, մեզ համար ընդունելի չէ: Այնպես որ՝ պետք է փնտրել այլ ելքեր, այլ ճանապարհներ: Մանավանդ, որ այսօր իրադրությունը շատ լարված է տարածաշրջանում, և կարող է ազդել արցախյան հարցի հետագա ընթացքի վրա:

–  Պարո՛ն Նավասարդյան, շուտով Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, ավելի ուշ էլ Արցախում են ընտրություններ լինելու: Սովորաբար, հատկապես Արցախում ընտրությունների ժամանակ, Բաքուն սադրանքների է դիմում: Այս անգամ նման վտանգ կա՞:

– Իհարկե՛: Բաքուն ամեն ինչ կանի՝ սադրանքներ կազմակերպելու համար: Անգամ այս վերջին սադրանքը, երբ ասվեց, որ Հայաստանը ողջունել է ԱՄՆ-ին Ղասեմ Սոլեյմանիի սպանության դեպքի կապակցությամբ: Փաստորեն՝ մեկ-երկու օր առաջ մեր արձագանքից: Մենք ուշացրեցինք դա, իհարկե, անմիջապես դա պետք է անեինք: Բարեբախտաբար՝ Իրանը, կարծես թե, չտրվեց այդ սադրանքին:

– Իրան-ԱՄՆ հարաբերություններում գերլարվածությունը, կարծես, թուլացել է: Իրանը, այսպիսով, լռե՞ց Սոլեյմանիի սպանությունից հետո, թե՞ դեռ արձագանքներ կլինեն:

– Իհարկե՝ ոչ: Ես ի սկզբանե ասել եմ, որ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենա՝ ո՛չ ԱՄՆ-ի կողմից, ո՛չ էլ Իրանի: Եվ դրանից հետո տեղի ունեցած զարգացումները գալիս են ապացուցելու, որ Իրանը չի գնա նման քայլի՝ ելնելով մի շարք հանգամանքներից, ԱՄՆ-ն՝ նույնպես: Բայց երբեք չպետք է մոռանանք, որ իրար առճակատվող երկու ուժեր են, որոնք եթե միմյանց հետ «չկռվեն», նրանց արբանյակներն անպայմանորեն կմտնեն նման գործողությունների մեջ, որը հիմա ընդունված է ասել պրոքսի ռազմական գործողություններ: Դրա ապացույցը Եմենում երկու օր առաջ տեղի ունեցած գնդակոծություններն են հուսիթների կողմից, որի զոհ գնացին կառավարական զորքի 70 զինվորականներ: Սա կապված է Իրանի քաղաքականության հետ՝ և՛ ԱՄՆ-ն է դա ասում, և՛ անգամ Իրանը չի ժխտում սա: Ես մտավախություն ունեմ, որ հաջորդ քայլը կարող է լինել Լիբանանում, որտեղ հայկական մեծ համայնք կա:

– Իրանը Հայաստանի հարևան և բարեկամ երկիրն է, Միացյալ Նահանգների հետ նույնպես բարեկամական, գործընկերային հարաբերություններ ունենք: Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս խնդրում ինչպիսի՞ն պետք է լինի: Գուցե՝ միջնորդի դերը:

– Ոչ թե գուցե, այլ անշուշտ: Հրաժարվել, այսպես կոչված, չեզոք դիրքորոշումից՝ քաղաքականության մեջ չեզոք բան չի լինում: Ընդհակառակը, պետք է կարողանանք այս երկու պետություններին, չնայած մեր փոքր լինելուն, փոքր ռեզերվներին… Դիվանագիտության մեջ դրանք հնարավոր «տրյուկներ» են, եթե ճիշտ աշխատել և խնդիրները լուծել խելացի կերպով՝ ինչպես Շվեյցարիան է անում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան