Գեորգի Կուտոյանի մահը խորացնում է ազգային անվտանգության շուրջ մտահոգությունները․ Տիգրան Եգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հետ

Մարտի 1-ի գործով դատաքննության ներկա փուլի մասին. վերջին նիստերից մեկի ժամանակ զոհերից մեկի հարցը՝ Էդուարդ Հարությունյանը,  երբ հայտարարեց՝ հարգեք Մարտի 1-ի դեպքերը, թե չէ մեր օրը կընկնեք, աղմուկ բարձրացավ՝ մեղադրյալները հայտարարեցին, թե իրենց սպառնում են, իսկ դատարանը այդտեղ սպառնալիք չտեսավ։ Հաջորդ դատական նիստն արդեն հետաձգվեց, քանի որ  Յուրի Խաչատուրովի պաշտպանը չէր ներկայացել՝ ասելով, թե դատավորն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները: Ինչպե՞ս եք մեկնաբանում դրությունը։

– Այնպիսի մեկնաբանության տեղիք, ինչպիսին փորձեցին ձևակերպել պաշտպանության կողմում հանդես եկող անձինք, իմ վստահորդի հայտարարությունը չի տվել։ Ես արդեն հասկանում եմ, որ որևէ հորդոր այս կապակցությամբ դիմացի կողմին անիմաստ է, և հղում կատարել այնպիսի արժեքների, որոնք պետք է յուրաքանչյուրը դրսևորի կոնկրետ ընկալում։ Բավարար է այն աղմուկը, որը բարձրացվեց և զոհի պատրանքային կարգավիճակը… ինչևէ, սա այն ամպլուան է, որը նրանք ընտրել են։ Ինչ վերաբերում է Մարտի 1-ի կապակցությամբ համապատասխան հետևանքներին, ես կարող եմ կրկնել իմ վստահորդի հայտարարությունը։

Կա երկու խումբ՝ «Մարտի 1»-ն իրագործած անձինք, որի մի մասով առաջադրված է մեղադրանք, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին, թեև սա նրա կատարած արարքներին համապատասխան, ամբողջական մեղադրանքը չէ։ Այս խումբը կոնկրետ շահեր ունի Մարտի 1-ի գործի հետ կապված։ Մյուս խումբն այն մարդիկ են, որոնք մտահոգված են խորությամբ այս հարցով և հասկանում են, որ այսպիսի հանցագործություն չբացահայտելը հանգեցնելու է դրա կրկնության վտանգներին։ Ռոբերտ Քոչարյանի արարքներն ավելի ընդգրկուն մեղադրանքի հնարավորություն են տալիս, որի մասին առաջիկայում կխոսենք։

– Գրեթե մեկ տարի է՝ Մարտի 1-ի գործն ուղարկվել է դատարան, բայց նյութերն ու ապացույցները չեն հետազոտվում։ Մեղադրյալների պաշտպանները մեկը մյուսի հետևից միջնորդություններ են ներկայացնում։ Մինչև ե՞րբ կարող է սա ձգվել, սա իրավաչափ գործընթաց չէ՞։

– Պատճառը նրանք չեն: Նրանք գործիքն են՝ իրագործելու այն ծրագիրը, որը նախաձեռնվել ու նախապատրաստվել է և պետք է ի կատար ածվի։ Այս ձգձգումների ու միջնորդությունների պատճառը երկրորդ անգամ Սահմանադրական դատարանի որոշումն է եղել, ՍԴ-ի երկու որոշումները տվել են դատավարական հնարավորություն՝ երկու նոր փուլերով միջնորդությունների շքերթի։ Հատուկ ուշադրություն կուզեմ դարձնել հայտնի անձանց կողմից թմբկահարվող ՍԴ-ի որոշումը կալանքի հետ կապված։ Սա շատ նման է այն գործելաոճին, ինչի մեջ պարոն Հայկ Ալումյանը մեղադրում էր Վճռաբեկ դատարանին, երբ մեկ այլ գործով ստեղծվում է ինչ-որ մի նախադեպ, որը պետք է կիրառվի այլ գործով։

Սա դասական կոմբինացիա էր։ Այս պրոցեսների հիմնական նպատակն իրավիճակը պահելն է ներկա պայմաններում, որպեսզի ձեռնարկված միջոցները տան արդյունք: Իմ գնահատմամբ՝ արդյունքն ակնկալվում է ՍԴ-ից և այդ արդյունքը պայմանավորված է լինելու Ռոբերտ Քոչարյանի ու դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա այժմ կասեցված գործով կայացվող որոշմամբ։ Եվ այս որոշումը հնարավոր կլինի կայացնել, հենց ՍԴ-ն վերսկսի կասեցված գործը։ Վերսկսումը պայմանավորված է ՄԻԵԴ-ի կարծիքի տրամադրմամբ, ինչին շատ ժամանակ չի մնացել: Այդ կարծիքն ստանալուց անմիջապես հետո ՍԴ-ի՝ մեզ հայտնի խմբավորման անդամները դիմելու են հենց այն գործողություններին, որին սպասում է Ռոբերտ Քոչարյանը։ Ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի է որոշում կայացնելու։

– Սահմանադրական դատարանի դատավորները երկու ամիս ժամանակ ունեն՝ որոշելու՝ օգտվո՞ւմ են վաղ կենսաթոշակի գնալու օրենքից, թե՞ ոչ։ Հրայր Թովմասյանը 6 դատավորի անուն էր տվել, և ասել, որ նրանք չեն պատրաստվում գնալ թոշակի։ Թովմասյանի այս հայտարարությունը Ռուստամ Բադասյանը գնահատեց իբրև ճնշում դատավորների վրա։ Ձեր գնահատմամբ՝ ի վերջո, ի՞նչ հանգուցալուծում է սպասվում ՍԴ-ի մասով։

– Այս օրենքի հետ կապված պատրանքներ ես երբեք չեմ ունեցել։ Այս նախաձեռնությունը մեծ հաշվով այն հիմնական ճգնաժամի ընկալման, գնահատման և դրան համարժեք գործողությունների ու արձագանքների հետ կապ չունի։ Սա պատրանք է, որը, հույս ունեի, բոլորը կհասկանան: Ժամանակագրական իմաստով լուրջ իրավիճակում ենք հայտնվել։ Ժամանակն աշխատում է ընդդեմ ՀՀ-ի շահի։ Միայն Հրայր Թովմասյանը չի, որ հրապարակավ սպառնալիքներով փորձում է ձևավորել երաշխիքներ և մոտիվացիա՝ հանկարծ իրեն միայնակ չթողնելու և խորտակվող նավը չլքելու համար։

ՍԴ-ն վերածվել է քաղաքական գործոնի և բացահայտ հակամարտության մեջ է իշխանության մյուս թևերի հետ և, ինչպես նշեցի, այս հակամարտության վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտվում արտերկրում։ Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Այս խումբը կամ այս կազմը որևէ գործով որպես ՍԴ հանդես գալու կարողություն չունի։ Դա նաև անթույլատրելի է ՀՀ-ի համար։

– Քննչական կոմիտեն հաղորդել է, որ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Դին հայտնաբերել է կինը։ Պարո՛ն Եգորյան, նա ԱԱԾ տնօրեն է աշխատել Սերժ Սարգսյանի կառավարման վերջին երկու տարում։ Եզրակացությունների ի՞նչ տեղիք է տալիս Գեորգի Կուտոյանի մահը։

– Գեորգի Կուտոյանն ԱԱԾ-ի նախկին պետն էր։ Ձեր թվարկած մնացած հանգամանքներն այդքան էլ էական չեն։ Գեորգի Կուտոյանի մահն ավելի է խորացնում մտահոգությունները, որ արտահայտեցի ազգային անվտանգության վերաբերյալ։ Ես նկատել եմ՝ տարբեր ԶԼՄ-ներ տարածում են իբր թե ինքնասպանության վարկածը։ Նման գործերով, այդ թվում նաև՝ սրան նախորդող դեպքերի կապակցությամբ նույնիսկ առաջին հայացքից ինքնասպանության նմանվող փաստական հանգամանքները բավարար չեն այդ գործերը որպես ինքնասպանություն որակելու։ Գեորգի Կուտոյանի մահվան գործով սպանության վարկածը պետք է քննարկվի։ Դա անկարելի է դուրս թողնել քննության շրջանակներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան