Զոհի դաշտ է ձևավորվում․ Ստյոպա Սաֆարյանը՝ Կուտոյանի մահվան մասին

Լուրեր

12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Գեորգի Կուտոյանը ուժային միակ կառույցի ղեկավարը չէ, որ վերջին շրջանում մահացել է։ Դրանից առաջ Մարտի 1-ի գործով անցնող առանցքային անձանցից ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն էր մահացել, Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, իսկ 2009 թվականին մահացել էր Հայաստանի փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը։

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է՝ ինքը չի հավատում, որ Կուտոյանի մահը վրա է հասել կենցաղային հողի վրա։

«Ինձ մտահոգում է, որ ուժային կառույցների շատ պատասխանատու պաշտոնյաներ ուղղակի սպանվում կամ մահանում են։ Սա ինձ բան է ասում, այսպիսի պատահականությունների շղթա չի լինում։ Կուտոյանը 2016 թվականից է ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրել, բայց մինչ այդ եղել է նախագահի օգնական, Դատախազության համակարգում է բարձր պաշտոն զբաղեցրել և միշտ ունեցել է նախկին իշխանությունների համար շատ բարձր վստահելի համարում, ում վստահվել է բարձր կարգավիճակներ։ Հիմա թե այդ իշխանություններից ում հետ ինչ խնդիրներ կային, որոնց համար նրանք կարող էին անհանգստանալ, ես չեմ կարող ասել։ Սա մի բան է, որ քննությունը պետք է պարզի։ Ես չեմ կարող հավատալ, որ սա սովորական սպանություն կամ մահ է»,- ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանը առաջարկում է սպասել նախաքննական մարմնի կողմից այս մահվան որակմանը․ «Ես դա ուղղակի չեմ համարի պատահական մահ։ Օրեր առաջ ես նայեցի որոշ սոցիալական խմբերի, շրջանակների քարոզչությունը, որոնք խոսում էին Վանեցյանի՝ կյանքը վտանգի տակ լինելու մասին։ Ես ինքս հենց նման ռիսկեր կանխատեսել էի, բայց ոչ իհարկե, ԱԱԾ այդ պետի կապակցությամբ։ Ակնհայտորեն խնդիր ունենք որոշ շրջանակներից եկող, որոնք կցանկանան ռիսկեր ստեղծել ուժային կառույցների ղեկավարների համար։ Դա ո՞ր գործի կամ ո՞ւմ հետ է կապված, չեմ կարող ասել։ Բայց, որ այս սպանությունները ունեն հեռուն գնացող նպատակներ, սա ակնհայտ է։ Սա սովորական մահ կամ սպանություն չէ։ Ակնհայտորեն ԱԱԾ-ի և ուժային կառույցների նախկին ղեկավարների շուրջ, ինչ-որ բան է կատարվում, զոհի դաշտ է ձևավորվում, թե ո՞վ է անում դա, ո՞ր գործի հետ կապված, բարդ է ասել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Ռոբերտ Անանյան