Դատախազությունը արտահերթ նիստով կքննարկի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը
Հասարակություն
15.01.2020 | 16:50ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով արտահերթ նիստ է նախաձեռնել: Այս մասին տեղեկացանք Դատախազությունից։
Նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին․ «Քննարկելու ենք Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը»։