Մահվան ելքով պատահար Երևանի Մամիկոնյանց-Տիգրանյան խաչմերուկում

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 19-ին, ժամը 00:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ բախվել են «Ջիջի» տաքսի ծառայությանը պատկանող «Chariot» մակնիշի (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Թ.) և «Mercedes S» մակնիշի (վարորդի ինքնությունը չի պարզվել) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Chariot» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1952 թ. ծնված Մ. Հ.-ը և «Mercedes S» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1979 թ. ծնված Կ. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Chariot» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Հ.-ը մահացել է: 

Փրկարարներն իրականացրել են տարածքի սահմանազատում, հոսանքազրկել ավտոմեքենաները և դադարեցրել «Chariot» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: