Դեռևս չհստակեցված մի շարք մոտեցումներ կան․ Գևորգ Հովհաննիսյանը՝ բալային համակարգի կիրառման մասին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Բալային համակարգի որոշակի դրույթների կողմ եմ, բայց ինչպես ներկայացված է օրենքը, ժամանակավրեպ է, արդիական չէ։ Այս մասին «Ճանապարհային երթևեկության տուգանքների բալային համակարգը կգործի հունվարի 1-ից. արձագանքներ և հնարավոր հետևանքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ օրինակ՝ ալկոհոլ օգտագործած վարորդին պետք է տեղում զրկել վարորդական իրավունքից, ու ոչ թե 2 միավոր հանել։

«Բալային համակարգի, բալերի կիրառման հանրային վտանգավորությունը, ըստ էության, որոշակիորեն ոչ իրավաչափ ձևով հավասարեցվում է․ 2 միավոր ակլոհոլ օգտագործած և 0․5 միավոր սահմանված վայրում չկայանած խախտման դեպքում։ Դեռևս չհստակեցված մի շարք մոտեցումներ կան ։ Այսինքն՝ դրանք պետք է էականորեն տարբերվեն իրարից, ոչ թե 1-1․5 միավորով։ Շատ երկրներում ալկոհոլ օգտագործած վարորդին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց են բարձրացնում»,- ասաց Գևորգ Հովհաննիսյանը։

Բանախոսի դիտարկմամբ՝ շրջաններում երթևեկության ինտենսվությունը մի փոքր այլ է, քան Երևան քաղաքում, այդ իսկ պատճառով առաջարկել եմ ապահովագրավճարների տարբերություն լինի։ «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացրեց, որ չորեքշաբթի՝ ժամը 14։00-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնելու բալային համակարգի հետ կապված։

Նրա տեղեկացմամբ՝ մեծ թվով մասնակիցներ են գալու, ակցիային մասնակցելու են նաև այն անձինք, ովքեր դեռ չեն հասցրել մաքսազերծել իրենց ավտոմեքենաները։