Անձնական խուզարկության ընթացքում անձը պետք է զերծ մնա խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու հնարավոր վտանգներից. ՀՔԱՎ գրասենյակի դիրքորոշումը

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

2019 թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «ՀՀ Կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 351-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը (հետայսու նաև՝ Նախագիծ):

Ըստ Նախագծի հեղինակի՝ ուղեկցվող անձանց անձնական խուզարկության ենթարկելու և իրերը զննելու  դեպքեր և կարգ ՀՀ օրենսդրությամբ դեռևս սահմանված չեն: Պրակտիկայում  ձերբակալված և կալանավորված անձանց անձնական խուզարկությունն իրականացվում է ուղեկցող ստորաբաժանումների համապատասխան ծառայողների կողմից՝ սովորութային իրավունքի ուժով։

Նախագիծն առաջարկում է անձնական խուզարկության լրիվ իրականացում, երբ  ուղեկցողի մոտ կան հիմքեր ենթադրելու, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ կարող են լինել արգելված իրեր, առարկաներ կամ սննդամթերք, և որոնց հայտնաբերումը մասնակի խուզարկության միջոցով հնարավոր չէ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է իր  դիրքորոշումը  Նախագծի վերաբերյալ:

Մեր դիրքորոշմամբ՝ խուզարկությունը պետք է իրականացվի ընդունված միջազգային չափանիշներին  համապատասխան՝ հարգելով անձի արժանապատվությունն  ու մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, պահպանելով համաչափության, օրինականության և անհրաժեշտության սկզբունքները։ Մարմնի ինվազիվ՝ միջամտող խուզարկությունը, ներառյալ խուզարկություններն անձի մերկացմամբ իրականացումը և մարմնի խոռոչների զննումները, պետք է իրականացվեն միայն ծայրահեղ դեպքերում:

Անձնական խուզարկությունը կարող է դիտարկվել որպես խոշտանգում, եթե այն հետախուզվողին լուրջ հոգեկան տառապանքներ կամ ֆիզիկական ցավ պատճառի: Վտանգը, որ անձնական խուզարկությունը կարող է որակվել որպես խոշտանգում կամ այլ դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, հատկապես մեծ է այն իրավիճակներում, երբ նման խուզարկությունն  իրականացվում է պարբերաբար, առանց խիստ անհրաժեշտության և անհամաչափորեն կիրառվում է կալանավորված անձանց հատուկ խմբերի նկատմամբ:

ՀՔԱՎ գրասենյակն առաջարկում է սահմանել՝

– Նախագծով սահմանված 82-րդ կետի առաջին նախադասությունը խմբագրել հետևյալ կերպ․ «Անձնական խուզարկությունն իրականացվում է լրիվությամբ՝ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, եթե ուղեկցողն ունի հիմքեր ենթադրելու, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ կարող են լինել այնպիսի արգելված իրեր, առարկաներ կամ սննդամթերք, որոնք հնարավոր չէ հայտնաբերել զննման համար նախատեսված տեխնիկական միջոցներով»,

– անձնական խուզարկությունն իրականացնել լրիվությամբ՝ մեկուսացված սենյակում, որն ունի բավարար լուսավորություն, անհրաժեշտ ջերմաստիճան և սանիտարահիգիենիկ պայմաններ,

– նախագծով սահմանված 84-րդ կետը խմբագրել հետևյալ կերպ․«Անձնական խուզարկությունը կատարվում է անձի՝ խոշտանգումից, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը չոտնահարելու սկզբունքի համաձայն»։

Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ