ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալը աչքի վիրահատության է ենթարկվել

Լուրեր

13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մեկի դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցում։

«Ըստ դիմողի՝ հետազոտվել է, սակայն անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար չունի բավարար ֆինանսական միջոցներ, ինչի հետևանքով վիրահատությունը չի իրականացվում: Նա խնդրել է Պաշտպանի աջակցությունն իրեն անհրաժեշտ վիրահատությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպելու հարցում:

Բողոքի քննարկման շրջանակում գրություն է  հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:

Քրեակատարողական ծառայությունը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն դատապարտյալի վիրահատական բուժումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպելու համար: Արդյունքում դատապարտյալը ենթարկվել է աչքի վիրահատության։

Հետվիրահատական շրջանում քաղաքացու առողջական վիճակը ևս գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ հետվիրահատական շրջանում դատապարտյալը երկու անգամ տեղափոխվել է կլինիկա՝ խորհրդատվություն ստանալու և հետազոտությունների ենթարկվելու նպատակով, գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հսկողության ներքո»,- ասված է հաղորդագրությունում: