ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով

Լուրեր

11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
Բոլորը

ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը՝ ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռամայի ուղերձի, հանդես է եկել ելույթով:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Արմեն Պապիկյանը մասնավորապես արեց հետևյալ շեշտադրումները.

▪️Վերահաստատեց Հելսինկյան Եզրափակիչ ակտի առնչությամբ ՀՀ մշտական դիրքորոշումը ևս մեկ անգամ շեշտելով, որ սկզբունքների մեջ առաջնահերթություններ սահմանելու կամ դրանցից մի քանիսն առավել հիմնարար կամ հիմնական համարելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

▪️Ողջունեց Ալբանական նախագահության մտադրությունը կենտրոնանալ մեր հանձնառությունների և պարտավորությունների կատարմանն առնչվող հարցերի վրա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հանձնառությունների կատարման համար պայմաններ դնելը կամ տարատեսակ պատճառաբանությունների քողի ներքո դրանցից շեղվելն անընդունելի, սակայն, ցավոք սրտի, կազմակերպությունում գոյություն ունեցող երևույթ է:

▪️ԼՂ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին է – նրանց ֆիզիկական գոյատևման, իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի և մնացած բոլոր մարդու իրավունքներից օգտվելու մասին է: Հայաստանը քաջալերում է ալբանական նախագահությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ համագործակցաբար, ուղղակի կապ հաստատել ԼՂ ժողովրդի և նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների հետ:

▪️Նախագահության ուշադրությունը հրավիրեց 2019թ. դեկտեմբերի 5-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը, որով նրանք ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ ԼՂ հակամարտության արդար և հարատև կարգավորումը պետք է հիմնված լինի երեք սկզբունքների վրա, որոնք հավանության են արժանացել ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից։ Ալբանական նախագահության անվերապահ հավատարմությունն այդ սկզբունքներին՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները, կարևոր է ԵԱՀԿ հետևողականության և ներգրավման շարունակականության համար:

▪️Վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական ներգրավվածությունը բանակցային գործընթացում՝ հավատարիմ հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության միջոցների ձևավորման համեստ, բայց դրական փորձին։