«ԱՄՆ-ն պատրաստ է խաղաղություն կիսել նրանց հետ, ովքեր այն փնտրում են»․ Դոնալդ Թրամփ

Լուրեր

18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Բոլորը

Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների հրթիռահարման հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ Այս մասին Սպիտակ Տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իրանի ռեժիմի հրթիռակոծության հետևանքով ոչ մի ամերիկացի զինվոր չի տուժել, նրանք բոլորն ապահով են, և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում 1979-ից տարբեր ազգեր հանդուրժել են Իրանի կործանարար պահվածքը։ Այդ օրերն անցել են։ իրանն ահաբեկչության առաջնային հովանավորներից է եղել և իր միջուկային զենքով սպառնացել քաղաքակիրթ աշխարհին։ Մենք երբեք թույլ չենք տա, որ դա իրականություն լինի։ Անցյալ շաբաթ մենք գործողություններ ձեռնարկեցինք՝ կանգնեցնելու համար ամերիկացիների կյանքին սպառնացող ահաբեկչին», – ասել է Թրամփը։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ զինուժը վերացրել է աշխարհի թոփ ահաբեկիչ Ղասեմ Սոլեյմանին․ «Որպես «Ղուդս» ստորաբաժանման ղեկավար, նա անձնապես պատասխանատու էր վատթարագույն ահաբեկչությունների համար։ Նա պատրաստում էր ահաբեկչական խմբեր՝ ներառյալ «Հեզբոլա» շարժումը»։

ԱՄՆ նախագահը ելույթի ավարտին նշեց, «Այն, որ մենք հզոր ռազմական տեխնիկա ունենք, չի նշանակում, որ պետք է օգտագործենք այն։ Մենք չենք ուզում օգտագործել այն։ Մենք ուզում ենք, որ դուք՝ Իրանի ժողովուրդը, հրաշալի ապագա ունենանք։ Այնպիսի ապագա, որին դուք արժանի եք։ ԱՄՆ-ն պատրաստ է խաղաղություն կիսել նրանց հետ, ովքեր այն փնտրում են»։