ԱՄՆ-ն զերծ կմնա Իրանին պատասխան հարված հասցնելուց. Ռուբեն Սաֆրաստյանը՝ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծության մասին

Լուրեր

15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
Բոլորը

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ ԱՄՆ-ն զերծ կմնա Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունից հետո Իրանին պատասխան հարված հասցնելուց: Դրա համար փորձագետը մի քանի պատճառ է նշում:

«Նախ՝ հաղորդագրությունները վկայում են, որ զոհեր չկան ո՛չ ամերիկացիների, ո՛չ կոալիցիայի մյուս ուժերի, ո՛չ էլ իրաքցիների շրջանում: Կարծում եմ՝ սա կարևոր հանգամանք է: Երկրորդ՝ հարվածներից հետո իր առաջին թվիթը Դոնալդ Թրամփը սկսել էր այսպես. «Ամեն ինչ լավ է»: Սա նշանակում է, որ միանգամից հակահարված չի լինի ամերիկացիների կողմից: Բացի այդ՝ ամերիկացիները հայտարարել են, որ Իրաքի հետ պատերազմ չեն ուզում, որ չեն ձգտում Իրանում կառավարությունը փոխել, Իրանի ղեկավարության ներկայացուցիչներն էլ տարբեր առիթներով հայտարարել են, որ իրենք չեն ուզում պատերազմել ԱՄՆ-ի հետ, ուղղակի կոշտ պատասխան կտան Սոլեյմանիի սպանությանը»,- պարզաբանեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա՝ կարևոր և խորհրդանշական է ամերիկյան ռազմաբազաների ընտրությունը. «Իրանցիները հին, քաղաքակիրթ ժողովուրդ են և սիմվոլիկ մտածելակերպ ունեն: Ռազմաբազաներից մեկը, որին հարվածել են, Ասադն է, մյուսը՝ Էրբիլի ռազմաբազան: Երկուսն էլ սիմվոլիկ են ընտրված: Ասադի ռազմաբազան, փաստորեն, անապատում մեկուսի կառույց է և, ըստ ամերիկյան որոշ հաղորդագրությունների, գործել է վաղ իրազեկման համակարգը, և նրանք իմացել են, որ հրթիռներ են գալիս ու թաքնվել են»:

Իրաքյան քրդերի կենտրոն Էրբիլի պարագայում էլ, Ռուբեն Սաֆրաստյանը հիշեցրեց, որ երբ Իրաքի խորհրդարանը որոշում ընդունեց երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին, քրդերը, ամերիկյան կողմի հորդորով, չմասնակցեցին այդ քվեարկությանը: «Եվ դրա համար ընտրված էր այդ ռազմաբազան՝ քրդերին նախազգուշացնելու համար»,- կարծում է փորձագետը:

Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ հետագա ռազմական գործողություններից, լայնածավալ պատերազմից խուսափելու հնարավորություն կա. երկու կողմն էլ կոշտ հայտարարությունների քաղաքականություն են կիրառում, բայց սա «զսպող միջոց է»:

«Մի հանգամանք էլ կա, որի վրա ուշադրություն չեն դարձնում վերլուծաբանները: Պենտագոնը թույլատրել է, որ գերատեսչությունից մի փաստաթուղթ դուրս գա և հասնի լրատվամիջոցներին, որտեղ նշվում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրաքից դուրս բերել զորքերը: Հետո, իհարկե, հերքում եղավ, որ դա ուղղակի սևագիր տարբերակ էր, բայց չեմ կարծում՝ պատահականություն էր, որ այդ փաստաթուղթը հայտնվեց ԶԼՄ-ների ձեռքում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, որին էլ հետևեց Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծությունը, Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ գործողությունը հրապարակային արվեց՝ Իրանին նսեմացնելու համար, ինչը շատ մեծ սխալ էր ամերիկացիների կողմից:

«Եթե նրանք իսկապես ցանկանում էին սպանել Սոլեյմանիին, կարող էին այլ ձևերով անել, բայց սա ցուցադրաբար արվեց: Սա մեծ սխալ էր ամերիկացիների կողմից: Ընդհանրապես, պետության ղեկավարներից մեկին սպանելը մյուս պետության կողմից, այն էլ՝ երրորդ պետության տարածքում, սխալ է, օրենքի խախտում է: Ամերիկյան մեքենան ինչպե՞ս է գործում. երբ ամերիկացիները պետք է որոշակի գործողություններ իրականացնեն, նախագահին տարբերակներ են ներկայացնում, իսկ նման կարևորության գործչի վերացումը, իհարկե, դրանցից մեկն է: Ինչպես ամերիկյան որոշ աղբյուրներ են պնդում՝ Սոլեյմանիի վերացման տարբերակը վերջին տարիներին անընդհատ դրվել է նախագահների սեղանին, բայց ոչ մի նախագահ այդ տարբերակը չի ընտրել: Եվ հիմա էլ Պենտագոնը, այս տարբերակը դնելով Թրամփի սեղանին, չի կարծել, որ այն կընտրի»,- կարծիք հայտնեց փորձագետը:

Ըստ արևելագետի՝ ի սկզբանե Թրամփն այլ տարբերակ է ընտրել, սակայն ամերիկյան դեսպանատան տարածք իրանցիների մուտքից հետո, հավանաբար, վերհիշել է Քարթերի նախագահության ժամանակ տեղի ունեցած հայտնի իրադարձությունը. «Երբ իրանցիները գրավեցին ամերիկյան դեսպանատունը և 52 ամերիկյան դիվանագետի պատանդառեցին՝ շատ ուժեղ հարված հասցնելով ԱՄՆ-ի հեղինակությանը: Բայց այս անգամ ամերիկյան դեսպանատան վրա հարձակումը, ի տարբերություն 1979 թվականի հարձակման, սիմվոլիկ է եղել, որովհետև նրանք փորձ չեն արել մտնել դեսպանատան շենք, ուղղակի իրենց ցասումն են արտահայտել ամերիկյան քաղաքականության դեմ»:

Ու թեև Վաշինգտոնը խոստանում է Իրանի ծրագրած գործողությունների փաստեր հրապարակել, որոնց հակազդելու համար սպանվեց Սոլեյմանին, բայց Ռուբեն Սաֆրաստյանը վստահ չէ, որ շատ լուրջ փաստեր կլինեն:

«Եթե փորձենք հասկանալ Ղասեմ Սոլեյմանիի կերպարը, նա իսկապես խոշոր քաղաքական դեմք էր: Ամերիկացիները սխալ արեցին, որ վերացրեցին նրան, որովհետև նա ավելի շատ զսպող դեր էր խաղում: Հիմա ես վտանգը տեսնում եմ ավելի շատ ոչ թե Վաշինգտոնի և Թեհրանի գործողություններում, վտանգ կա այն առումով, որ կարող են ինչ-որ զինված ուժեր, որոնք չեն ենթարկվում կենտրոնական ղեկավարությանը, սակայն Սոլեյմանին նրանց իր ձեռքն էր պահում, փորձել ավելի սրել իրադրությունը»,- ամփոփեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թամարա Հակոբյան