ՄԱԿ-ի «Աշխարհի բնակչությունը 2017թ.» տարեկան զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանի առողջապահությանը

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հրապարակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի  «Աշխարհի բնակչությունը 2017թ.» հերթական  տարեկան զեկույցը, որի խորագիրն է «Անջատ աշխարհներ. վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում» (http://www.unfpa.org/sites/default/files/pub-pdf/UNFPA_PUB_2017_EN_SWOP.pdf)։

Այն անդրադառնում է անհավասարության դրսևորումներին և ազդեցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մայրական մահացությունը, հղիների խնամքը, եկամուտների բաշխվածությունը բնակչության և սեռերի միջև, աշխատանքի և կրթության կարևորությունը տղամարդկանց և կանանց համար և այլն:

Զեկույցի բացահայտումներում ուշագրավ է Հայաստանում արձանագրված դրական փորձին կատարված անդրադարձը, որում Հայաստանի հաջողված պատմությունը ներկայացված է որպես հղիների խնամքի և առողջապահական ծառայությունների մատչելիության առումով  անհավասարությունների կրճատման լավագույն օրինակ:

Զեկույցում ներկայացված այս գծապատկերը փաստում է, որ եթե 2005թ. հղիների նախածննդյան հսկողության ցուցանիշներն ըստ ընտանիքի բարեկեցության աստիճանի զգալի տարբերվում էին (ամենաաղքատ և ամենահարուստ տնային տնտեսություններում` շուրջ 2 անգամ), ապա  2015-2016թթ. այս տարբերությունը գրեթե վերացել է (Աղբյուր` Հայաստանի ժողովրդագրևական և առողջապահական հարցերի 2005թ. և 2015-2016թթ. հետազոտություններ, ՀՀ ԱՎԾ, 2017թ.,):

«Հայաստանը 2008թ․ գրեթե կրկնակի ավելացրել է մայրական խնամքին ուղղվող հատկացումները և ներդրել Ծննդօգնության պետական հավաստագիր՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ: Արդյունքում հղիների բոլոր եկամտային խմբերի համար մեծապես վերացել է անհավասարությունը: Այս առումով Հայաստանը հայտնվել է աշխարհում առաջատար դիրքերում», մեջբերված է զեկույցում: