Մի շարք տնտեսվարողների նկատմամբ քրգործել են հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու առթիվ

Լուրեր

10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներում կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերն ու հորդորել տնտեսվարողներին ինքնակամ վճարել չվճարված հարկերը և ստվերային շրջանառությունը բերել հարկման դաշտ:  Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ըստ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանի, ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում բազմաթիվ ընկերություններ շտկել են հարկային վարքագիծը, իսկ որոշ տնտեսվարողների մոտ կամերալ ուսումնասիրություններ են  կատարվել, չվճարված հարկերի վերաբերյալ՝ նախնական հաշվարկներ և ուղարկվել ՊԵԿ  իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն: 

Սամվել Սինանյանի խոսքով՝ տնտեսվարողները, ծանոթանալով փաստաթղթերին, ներկայացրել են ճշտված հաշվետվություններ և վճարել թաքցված շրջանառությունից չվճարված հարկերը. «Որոշ ընկերությունների ներկայացրած առարկություններ ուսումնասիրվում են, իսկ մի շարք տնտեսվարողների վերաբերյալ խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննության»:

Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործեր են հարուցվել «Կարտիգնար» ՍՊ ընկերության նկատմամբ՝ 2015թ. շահութահարկի վերաբերյալ հաշվետվությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու և 5.2 միլիոն դրամ հարկ չվճարելու համար, «Գեոդաթ» ՍՊ ընկերության դեմ՝ իրականից ավելին ծախսագրելու հետևանքով հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ ներառելու և 4.9 միլիոն դրամ հարկ չվճարելու համար: «Մաքուր և ուղիղ» ՍՊԸ-ի վերաբերյալ էլ նույն հոդվածի 2-րդ մասով է հարուցվել քրեական գործ՝ հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ ներկայացնելու և 15.8 միլիոն դրամ չվճարելու համար,  իսկ «Գավառի ՃՇՇ» ընկերության դեմ՝ անհուսալի կրեդիտորական պարտքերի մասով հաշվետվություններ չներկայացնելու միջոցով շուրջ 28 միլիոն դրամ հարկ չվճարելու համար:

Ընդհանուր առմամբ, ըստ Սամվել Սինանյանի, 2017-ի ընթացքում վարչության կողմից հարուցվել է 208 քրեական գործ: Նրա դիտարկմամբ՝ ընկերությունները հիմնականում տարբեր մեխանիզմներով են խուսափում հարկային պարտավորությունների կատարումից, մասնավորապես ծախսերի արհեստական ուռճացման միջոցով նվազեցնում են շահութաբերությունը, ինչի արդյունքում նվազում է շահութահարկը. «Արհեստականորեն նվազեցնում են նաև իրացումից հասույթը՝ ՀԴՄ-ով իրացված ապրանքների արժեքը ցածր ներկայացնելու կամ ընդհանրապես կտրոն չտրամադրելու միջոցով: Խուսափում են եկամտային հարկի վճարումից՝ վարձու աշխատողների աշխատավարձը քիչ ցույց տալու կամ վերջիններիս օրենքով սահմանված կարգով չգրանցելու, ԵԱՏՄ երկրներից ներմուծումներ կատարելիս հարկային հայտարարագիր չներկայացնելու և դրա արդյունքում ԱԱՀ-ի գումարները չհաշվարկելու միջոցով: Տնտեսվարողները ցույց են տալիս նաև ձեռք բերված և իրացվելիք ապրանքների մնացորդի վերաբերյալ կեղծ տվյալներ և այլն»:

Կոմիտեն վճռական է հարկային և մաքսային ոլորտներում ցանկացած իրավախախտման բացահայտման գործում և բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է ջանքերը՝ ստվերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ տնտեսվարողներից ակնկալելով վարքագծի էական փոփոխություն: