Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ այցելել է մարտական հենակետ ու շնորհավորել զինծառայողների Ամանորը

Լուրեր

05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք:

«Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին։ Այնուհետև վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել առաջնագծում առկա վիճակին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների եւ զինվորների։ Վարչապետը եւ տիկին Հակոբյանը զինվորներին են հանձնել նվերներ եւ մաղթել բարի ու անվտանգ ծառայություն եւ առողջություն։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Վարչապետն այցելել էլ նաեւ ՊՆ N զորամաս, շրջայցի ընթացքում ծանոթացել ստեղծված պայմաններին, ինչպես նաեւ այստեղ նոր ներդրված սննդակարգին։ Նիկոլ Փաշինյանը շրջել է ճաշարանով, հետաքրքրվել ճաշացանկով։ Այստեղ զինծառայողներն իրենց գոհունակությունն են հայտնել նոր սննդակարգից եւ ընդգծել, որ այն դրական առումով մեծապես տարբերվում է նախորդից»,- ասված է հաղորդագրությունում: