Ռուսաստանի կառավարության նոր նախաձեռնությունը սպառնում է նաև Հայաստանին

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Հայաստանում օնլայն առևտրով զբաղվող «Գլոբբինգ» ընկերությունը մտահոգված է Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ: ՌԴ կառավարությունը նախատեսում է առաջիկայում Պետդումայի հաստատմանը ներկայացնել օրինագիծ, որով առանց մաքսավճարի օնլայն գնումներ կատարելու շեմը կնվազեցվի և կհասցվի 20 եվրոյի, այժմ գործող 1000 եվրոյի փոխարեն:

Ընկերության հիմնադիր Դավիթ Հարությունյանը կարծում է, որ եթե Ռուսաստանում այս փոփոխությունը կատարվի, ապա չի բացառվում՝ Հայաստանի կառավարությունը ևս շեմը նվազեցնի:

Նշենք, որ Հայաստանում այժմ քաղաքացիներն առանց մաքսատուրքի առցանց գնումներ կարող են կատարել մինչև 200 հազար դրամի սահմաններում, իսկ եթե ՌԴ-ից հետո այս փոփոխությունը կատարվի նաև Հայաստանում, ապա քաղաքացիների՝ առանց մաքսավճարի գնումներ կատարելու հնարավորությունը կսահմանափակվի՝ հասնելով մոտ 11 հազար դրամի:

«Սա շատ լուրջ կսահմանափակի մեր քաղաքացիների՝ ապրանք ունենալու ազատությունը: Հիմա մարդիկ որոշակի գնային սահմաններում արտասահմանից գնում են ապրանք, որը բերում են Հայաստան: Եթե այն չի գերազանցում սահմանված շեմը, առանց մաքսազերծման ստանում և օգտագործում են: Սակայն եթե շեմը բարձրացվի՝ քաղաքացիները կզրկվեն որակյալ և էժան ապրանք ձեռք բերելու հնարավորությունից»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: