Մարտի 1-ի գործով կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու ևս երկու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

Լուրեր

22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:25
SpaceX-ը չեղարկել է Starship հրթիռի արձակումը մեկնարկից 28 վայրկյան առաջ
22.05.2026 | 19:11
Նոր թվեր՝ IRI-ից․ ովքեր են առաջատարներն ընտրություններից երկու շաբաթ առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:06
IRI․ Հայաստանի բնակիչների 61%-ը կարծում է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ
22.05.2026 | 19:00
Փաշինյանը բռնագաղթած արցախցուն ասաց՝ ինչո՞ւ չես մեռել․ հարց եմ տալիս՝ Ալիևը քեզ նսեմացրեց, ինչո՞ւ ինքնասպան չեղար․ Հովսեփ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:50
Վարչական շրջանի ղեկավարին կհարցնեք. Ավինյանը` Նոր Նորքի փոսերը լցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել  Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

«2008թ. դատավճռիռներով Ա. Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ փոփոխվել է և նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել: Վերջինիս մեղավոր է ճանաչվել «Ազատության» հրապարակում մի խումբ այլ անձանց հետ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Իսկ Դ. Աղայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման։ Դատավճիռը նրա կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն բողոքը մերժվել է և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ։ Դատարանները հաստատված են համարել, որ 2008թ. մարտի մեկին Դավիթ Աղայանը Գրիգոր Լուսավորիչ պողոտայում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է կիրառել՝ նրանցից մեկից խլած վահանով հարվածել է ոստիկաններին և հայհոյանքներ, սպառնալիքներ տվել։

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ 2008թ. կայացած նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածում կատարված իրադարձությունների մասնակիցների վերաբերյալ դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործերով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտել են ամբաստանյալների պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները:

Մասնավորապես՝ Ա. Ավագյանի վերաբերյալ գործով մեղադրանքը եղել է անորոշ, զուրկ կոնկրետ հանցավոր արարքների նկարագրություններից, պարզ չէ՝ ով կամ ովքեր են իշխանության ներկայացուցիչ հանդիսացել, տուժող ճանաչված անձինք չեն եղել: Դատարանն առանց որևէ պատճառաբանության մերժել է  դեպքին ականատես անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունը՝ մեղադրական դատավճռի հիմքում դնելով բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները:

Դ. Աղայանի վերաբերյալ գործով առկա փաստական հանգամանքները գնահատելով նեպետական նախադեպային իրավունքի, «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, պարզվել է, որ դատարանները Դ․Աղայանի մեղադրանքը հիմնավորելիս առավելապես հիմնվել են դեպքից տևական ժամանակ անց ոստիկանության աշխատակիցների իրարամերժ ցուցմունքների վրա, չեն ապահովվել արդար դատաքննության իրավունքի երաշխիքները, ծանրակշիռ դեր են հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին:

Մինչդեռ ըստ Եվրոպական դատարանի՝ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշման՝ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են աշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին:

Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝  Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու, փոփոխելու, մեղսագրված արարքում նրանց անմեղությունը ճանաչելու  պահանջով»,- ասված է հաղորդագրությունում: