«Լիբիային ռազմական օգնություն ցույց տալու օրինագիծը մեջլիսի օրակարգ կբերվի». Էրդողան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդլայնված նիստի ընթացքում ելույթ ունենալիս, հայտարարել է, որ մեջլիսի աշխատանքները սկսվելուն պես օրակարգ են բերելու Լիբիա ռազմական օգնություն ուղարկելու օրինագիծը:

Նա նշել է, որ Լիբիա զորք ուղարկելու համար հիմք են ընդունել «Անվտանգության և ռազմական համագործակցության հուշագիրը», որը ստորագրվել է վերջերս Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև, որը ղեկավարում է Ֆաիզ Սարաջը: Էրդողանի խոսքերով՝ օրինագիծը մեջլիսի օրակարգ կբերվի, երբ օրենսդիր մարմինը վերսկսի աշխատանքները՝ հունվարի 8-ին կամ 9-ին:

Անդրադառնալով Լիբիայի ներքաղաքական զարգացումների և դրանց վերաբերյալ Թուրքիա դիրքորոշմանը՝ Էրդողանը նշել է.

«Թուրքիան ի սկզբանե դեմ է արտահայտվել Լիբիայի լեգիտիմ կառավարության դեմ (Ֆաիզ Սարաջի ղեկավարած կառավարությունը) ապստամբ գեներալի (Խալիֆ Հաֆթար՝ Լիբիայի չճանաչված ազգային բանակի գեներալ) հարձակումներին: Տրիպոլիի իշխանություններին ամեն տեսակի աջակցություն ցույց ենք տվել, տալիս ենք և տալու ենք ընդդեմ ապստամբ գեներալի, որին աջակցում են տարբեր եվրոպական և արաբական երկրներ: Ավելին, Լիբիան և մեր երկիրը Միջերկրականում սահմանակից են, քանի որ այնտեղ մեր լիազորությունները խաչվում են»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ստամբուլում Թուրքիայի եւ Տրիպոլիի կառավարության միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, որի առաջին դրույթը վերաբերում է ռազմական համագործակցության ստեղծմանը, իսկ երկրորդը՝ երկրների միջև ծովային գոտիների սահմանազատմանը, ինչը, մասնավորապես, ենթադրում է հետախուզության և Լիբիայի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից օգտակար հանածոների հայթայթման հնարավորություն: Երկրի ներկայացուցիչների պալատը (ընտրված խորհրդարանը) անվանել է այդ պայմանավորվածությունը ոչ լեգիտիմ՝ կոչ անելով ՄԱԿ-ին զրկել Տրիպոլիի կառավարությունը միջազգային մանդատից եւ դիմելով Արաբական պետությունների լիգային անդամ երկրների կոլեկտիվ պաշտպանության մասին պայմանագրի դրույթները կիրառելու մասին պահանջով՝ ի պատասխան ներխուժման սպառնալիքի: