«Հոկտեմբերի 27-ի գործով հանգուցային դերակատարներն ու վկաները ողջ-առողջ են». Գագիկ Ջհանգիրյանը նպաստավոր պայմաններ է տեսնում բացահայտման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազ, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը Factor.am-ի հետ զրույցում ողջունեց Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով գործից անջատված մասի նոր քննության մեկնարկը: Ասաց՝ պատրաստ է բազմակողմանի աջակցել քննությանը։ Հայտնի է, որ Հայաստանի գլխավոր դատախազը բավարարել է Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասը կարճելու որոշումը վերացնելու և նոր քննություն սկսելու միջնորդությունը:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ոչ միայն ինքը, այլև գործով քննիչներն իրենցից կախված ամեն ինչ կանեն, որ աջակցեն գործի բացահայտմանը։ Նրա պնդմամբ՝ ինքը դեմ է եղել անջատված մասի գործի կարճմանը: «Ես առաջարկեցի, որ եթե քննության հեռանկար չեք տեսնում, այսինքն՝ բոլոր հնարավոր վարկածներով քննությունը սպառել է իրեն, ապա ճիշտ կլինի, որ այդ գործի վարույթն առնվազն կասեցվի, ոչ թե կարճվի: Բայց դե այն ժամանակվա գլխավոր դատախազը, վստահ եմ՝ նաև քաղաքական ղեկավարությունը, որոշել էին, որ պետք է կարճեն այդ գործի վարույթը»,- ասաց Ջհանգիրյանը:

Նախկին դատախազի խոսքով՝ կոլեգիայի որոշումից հետո քննիչն ուզեր-չուզեր՝ պետք է կարճեր այդ քրեական գործերի վարույթը։ Ուստի այժմ ինքը հուսով է՝ կարճման որոշման վերացման հիմքերում կվկայակոչվեն դատաիրավական նորմերի խախտումները. «Մենք էլ հիմա պատրաստ ենք օժանդակել: Ձևաչափը, թե ինչպես պետք է աջակցենք, կարծում եմ՝ առաջիկայում կհստակեցվի»:

Նրա խոսքով՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն իրեն մեղադրել են քաղաքական շահարկումների մեջ, որ, իբր, կազմակերպիչների մասով գործից մաս անջատելու կարիք ի սկզբանե չկար, քանի որ կազմակերպիչներ չեն եղել և չկան, ինչին ինքը հակադարձել է։ Ջհանգիրյանը, սակայն, հրաժարվեց ասել, թե ովքեր են ճնշել նախաքննության մարմնին, մասնավորապես՝ գործը կարճելու առումով: Նա հիշեցրեց, որ վերջին ամիսներին կազմակերպիչների մասով անջատված մասը դուրս է բերվել զինվորական դատախազության վարույթից և տեղափոխվել է Գլխավոր դատախազության վարույթ, որն էլ որոշում է կայացրել կարճելու մասին։

Հարցին, թե կազմակերպիչների մասով ի՞նչ անուններ են շրջանառվել անջատված մասում, նախկին դատախազը պատասխանեց. «Ինչ անուններ որ շրջանառվել են գործում, բոլորը գործի մեջ են։ Ոչ մեկը ոչ մի անուն չի թաքցրել, չի հրաժարվել արձանագրելուց և այլն։ Մենք 4-5 հոգի օժանդակողներ ունեինք նախնական կալանքի տակ և այլն, որոնց հետո դատարանը մեկ առ մեկ սկսեց բաց թողնել»։

Հետաքրքրվեցինք նաև, թե որպես գործով նախկին մեղադրող՝ ի՞նչ ակնկալիք ունի նոր քննությունից, հատկապես, որ Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից ու դատապարտյալներից 9 հոգի տարբեր մահացել են, այդ թվում՝ չբացահայտված հանգամանքներում, իսկ գործը քննող դատավոր Սամվել Ուզունյանը փախել է երկրից։

«Թե՛ վկաների մեջ, թե՛ մեղադրյալների մեջ որևէ հանգուցային դերակատարի հետ, փառք Աստծո, որևէ բան չի պատահել։ Ուզունյան Սամվելն էլ փախել է, չի փախել, որևէ կապ չունի անջատված մասի քննության հետ»,- ասաց Ջհանգիրյանը՝ հավելելով. «Հուսանք, որ իշխանությունները շահագրգիռ են, որ այդ գործով օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննություն կատարվի։ Չէ՞ որ այն ժամանակ իրավիճակը լիովին այլ էր: Մեր նախաքննական խումբը, դատախազությունը պայքարում էր տարբեր կառույցների դեմ: Ավելին չեմ ասի։ Հիմա այդպիսի իրավիճակ չէ: Մեզ պետք է օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտել՝ ՀՀ-ին, ՀՀ-ի ցանկացած իշխանությանը և քաղաքացուն։ Կարծում եմ՝ նպաստավոր պայմաններ են այսօր մեր երկրում, որ ամբողջ ճշմարտությունն այդ գործով վեր հանվի»։

Նախկին դատախազը միջամտության արդյունք է համարում, որ Նաիրի Հունանյանը մի քանի ամիս հետո հրաժարվեց ցուցմունքներից ու փոխեց դրանք։ «Երբ գլխավոր դատախազի միջնորդությամբ Նաիրի Հունանյանի և մնացած տեռորիստների մոտ տեսակցություններն արգելված էին, դատարանի որոշումով էլ թույլ չէր տրված մտնել, բայց մարդիկ մուտք ու ելք էին անում նրանց խցեր՝ առանց իմ գիտության։ Այդպիսի երկու հաղորդագրություններով նյութեր են նախապատրաստվել, որոշումներ են կայացվել, բացահայտվել են, թե ովքեր են եղել»,- նշեց Ջհանգիրյանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է օրինագիծը, որով իշխանությունը Սահմանադրական դատարանի անդամներին առաջարկում է հրաժարական տալ՝ վաղաժամ թոշակի դիմաց:

«ՍԴ-ն ստեղծման օրվանից փորձել է նստել դատական համակարգի գլխին»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ ներկա լուծումներն իրական լուծման չեն տանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան