Ընդդիմադիրներին, այդ թվում՝ Փաշինյանին գաղտնալսելն ապացույց է, որ ԱԱԾ-ն քաղաքական հետապնդման գործիք էր. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

Այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն սպառնալիքներով հաղորդագրություն տարածեց Ձեզ ուղղված, և Դուք էլ պատասխանեցիք, վարչապետ Փաշինյանն օրեր անց ԱԱԾ-ում ասաց, որ ինքը վստահում է ԱԱԾ-ին, և որ ԱԱԾ-ն կարմիր գծեր չի անցել նույնիսկ մինչև հեղափոխությունը։ Ի՞նչ փաստարկներով կհակադարձեք։

– Ոչ մի անգամ մեր նպատակը չի եղել հակադարձելը, այլ եղել է պետական մարմինների նկատմամբ պահանջներ ներկայացնելը, որը նպատակ է հետապնդում այդ մարմինների գործունեությունը համապատասխանեցնել ժողովրդավարական և իրավական պետության չափանիշներին, որպեսզի պետական մարմինները գործեն մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Դա վերաբերում է ո՛չ միայն ԱԱԾ-ին, այլ ընդհանրապես դատաիրավական համակարգին։ Վատ ժառանգություն ունենք՝ կապված ԱԱԾ-ի հետ, որը նախկինում մշտապես օգտագործել է այլախոհների, քաղաքական ընդդիմադիրների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների դեմ, և թավշյա հեղափոխությունը հետևանք էր անարդարությունների, որի մեջ մասնակից է եղել ԱԱԾ-ն։ Ինքը պահանջներ է դնում, որ այդ մարմինները կերպարանափոխվեն, տրանսֆորմացվեն և դառնան այնպիսին, որը կհամապատասխանի ժողովրդավարական պետության չափանիշներին։ Երբ պարոն վարչապետը նման որակում տվեց, թե ԱԱԾ-ն կարմիր գծերը չի հատել նույնիսկ նախկինում, ես կուզենայի հասկանալ, թե ինչ նկատի ունի կարմիր գիծ ասելով։

Ես հղում կկատարեմ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի այն արտահայտությանը, որ լավ ենք արել՝ լսել ենք, խոսքը վերաբվերվում է Մարտի 1-ից առաջ ընդդիմության հանրահավաքների ղեկավարների ու մասնակիցների հեռախոսազրույցները լսելուն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ու Ալիկ Արզումանյանի հեռախոսազրույցի փաստին, երբ մարդիկ բացառիկ խաղաղ ցույցեր էին կազմակերպում Երևանի կենտրոնում։ Կամ պետք է ենթադրել, որ քրեական գործի շրջանակում է կատարվել գաղտնալսումը, բայց, բնականաբար, հիմքեր չկային։ Քաղաքական ընդդիմադիրների հեռախոսների, այդ թվում՝ Փաշինյանի գաղտնալսումն ապացույց է, որ ԱԱԾ-ն օգտագործվել է որպես ընդդիմադիրների նկատմամբ հետապնդման գործիք։ Եթե Նիկոլ Փաշինյանի համար սա կարմիր գծի անցում չէ, ինձ համար կարմիր գծի անցում է։

– Ինչո՞ւ վարչապետն ակնհայտ կերպով աջակցեց ԱԱԾ-ին՝ չընդունելով Ձեր մատնանշած խնդիրները, որ, ասենք, ԱԱԾ-ի գործառույթը ոչ թե ընդդիմադիրներին ու քաղհասարակությանը գաղտնալսելն ու նրանց ունեցվածքով հետաքրքրվելն է, այլ իրապես անվտանգության խնդիրներով զբաղվելը կամ Հայաստանից 10 միլիարդ դոլարի դուրս բերմամբ զբաղվելը։

– Այդ հարցին պետք է պարոն վարչապետը պատասխանի: Բայց ես պետք է ասեմ, որ մենք ամենևին նպատակ չունենք հալած յուղի տեղ ընդունելու կամ հաշտվելու այն իրողության հետ, որ ԱԱԾ-ի արմատական փոփոխության վերաբերյալ հայեցակարգ չկա։ Երբ հայեցակարգ չկա, իսկ դա պետք է լինի, հակառակ պարագայում մենք պե՞տք է եզրակացնենք, որ այդ մարմինները մնալու են այնպիսին, ինչպիսին էին մինչև հեղափոխությունը՝ ավտորիտար կառավարումը կամ պետության զավթման ժամանակաշրջանը։ Դա նույնն է, որ Գերմանիայում նացիզմի հաղթահարումից հետո գեստապոն մնար որպես պետական անվտանգության մարմին։ Երևի թե թյուրըմբռնում կա ԱԱԾ-ի դերի և նշանակության մասին։ Առնվազն այն փաստը, որ ԱԱԾ-ի երկու նախկին պետեր հստակ թիրախավորում են քաղհասարակությանը, դա արդեն իսկ պետք է հիմք հանդիսանա մտածելու, որ ԱԱԾ-ն արմատական փոփոխության կարիք ունի։ Մենք չտեսանք հայտարարություն ԱԱԾ-ի կողմից՝ թե՛ Վանեցյանի, թե՛ նախկին պետի հայտարարությունների վերաբերյալ։

– Իսկ ինչո՞ւ պետք է լսեիք նման հայտարարություն, գուցե համամի՞տ են։

– Եթե լռությունը համարենք համաձայնության նշան… որովհետև իմ տված գնահատականներից բուռն հոգեխանգարմունքի մեջ ընկան պարոնայք, երբ կոնկրետ հարցեր էի բարձրացնում ԱԱԾ փոփոխությունների հետ կապված։ Արդյո՞ք ԱԱԾ-ի նման վիճակը ձեռք է տալիս քաղաքական իշխանությանը։ Ես պետք է հիշեցնեմ, որ ԿԳԲ-ի զուտ անվանափոխումը ՖՍԲ-ի չփրկեց ՌԴ-ին, որ ԿԳԲ-ն, հանձին ՖՍԲ-ի, իրավիճակը նորից վերցնի հսկողության տակ՝ չնայած քաղաքական իրավիճակը փոխվել էր ՌԴ-ում։

– Շաբաթներ առաջ 6 հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՔԱՎ-ը, դիմել են վարչապետին՝ պահանջով, որ նա հանձնարարի իրավապահներին զբաղվել նախկինում Հայաստանում տեղի ունեցած խոշոր իրադարձություններով՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների կեղծում, Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի կազմակերպիչների ու իրականացնողների բացահայտում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ մինչ օրս ընտրակեղծարարները պատժված չեն, և արդյո՞ք ձեզ պատասխանել են։

– Այդ հարցը պետք է տալ այն պաշտոնատար անձանց, որոնց հասցեագրված է եղել մեր նամակը։ Մենք ընդամենը շարունակում ենք պնդել, որ օրակարգում են մնում այդ խնդիրները։ Ակնկալում ենք արձագանք, վերաբերմունք այդ հարցերի վերաբերյալ։

– Եթե ամփոփենք տարին՝ մարդու իրավունքների, արդար դատական համակարգ ունենալու համար իշխանության քայլերը բավարա՞ր են, ինչպե՞ս կգնահատեք բարեփոխումենրի ընթացքը։

– Մենք արձանագրում ենք, որ իշխանության կողմից նույն ձգտումը, ջանքը, որը դրսևորվում է կոռուպցիայի դեմ պայքարում, մենք չենք տեսնում խոշտանգումների կանխման ուղղությամբ։ «Զրո անհանդուրժողություն կոռուպցիայի դեմ» վերաբերմունքը մենք չենք տեսնում՝ զրո անհանդուրժողություն խոշտանգումների դեմ պայքարի առումով։ Մարդու իրավունքների խախտումները քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում, ոստիկանության կողմից մնում են որպես փաստ, ինչո՞ւ, որովհետև այդ մարմինները չեն փոխվել։ Իհարկե, մենք նշում ենք, որ զսպվածություն կա, քաղաքական իշխանության մոտեցումը՝ այդ մարմիններին օգտագործելու որպես ճնշման գործիքներ, չկան, բայց այդ մարմինների՝ չփոփոխված լինելու հետևանքով այդ խախտումներն առկա են։ Մտահոգությունը հետևյալն է՝ ինչքա՞ն է կարողանալու քաղաքական իշխանությունը, առանց արմատական փոփոխությունների, զսպման վիճակում պահել այդ մարմիններին, որպեսզի նրանք չխախտեն մարդու իրավունքները։ Եթե արմատական փոփոխության չեն ենթարկվում ոստիկանությունը, դատաիրավական համակարգը, խախտումների ինտենսիվությունը մեծանալու է, և դա տեսանք հենց թեկուզ երկու օր առաջ ԵՊՀ ուսխորհրդի՝ բերման ենթարկելու հետ կապված հարցում։

Եթե մարդն ասում է՝ ես գալու եմ իմ փաստաբանի հետ, բայց բերման են ենթարկում ու որոշ ժամանակ անց բաց են թողնում… դա անհամաչափ է, այստեղ խնդիրն այն չէ՝ ուսխորհրդի նախագահ է, թե՞ քաղաքացի է։ Խնդիրը վերաբերվում է մասնագիտական ամբողջ հանրույթի մտածողության փոփոխությանը, որովհետև իրենք մնացել են նույն մարդիկ՝ դասընթաց, վերապատրաստում, կանխման տեխնիկական միջոցների հագեցում, ինստիտուցիոնալ փոփոխություններ չենք տեսել։ Զինված ուժերում մահացության դեպքերի հետ կապված մենք չենք տեսնում լուծում։

Ավելին՝ հրադադարի ռեժիմի հետևանքով մահացությունների թվի նվազման պատկերում տեսնում ենք խաղաղ պայմաններում մահացության աճ։ Ճիշտ է, զուգահեռ սնունդն է լավանում, դա լավ է, բայց ես մի բան ասեմ՝ 5 աստղանի «Մարիոթ» հյուրանոցում ևս կարող են խախտվել մարդու իրավունքները։ Այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսին է վերաբերմունքը։ Այդ վերաբերմունքը ցուցաբերողները չեն փոխվել։ Փոխված մարդիկ էլ համակարգի փոփոխմանն ուղղված առաջարկներ չեն ներկայացնում։ Ասենք՝ ոստիկանապետի փոփոխությունը հո երաշխիք չէ՞, որ ոստիկանության համակարգը կփոխվի։ Դրա համար ինստիտուցիոնալ փոփոխություններ պետք է կատարվեն։ Ես մի մտահոգություն ունեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարն էլ չենք կարող արդյունավետ համարել այն պատճառով, որովհետև այն կոռուպցիոն եկամուտը, որն ուներ պետական պաշտոնատար անձը իր պաշտոնական աշխատավարձը լրացնելով և ապահովելով իր կենսական միջոցները, երբ զրկվում է դրանից, անխուսափելի է, որ դա ինչ-որ ձևով պետք է լրացվի։

Այստեղ օպտիմալացման, վերապատրաստման խնդիրը պետք է լուծվի։ Այս փոփոխությունների կատարման հարցն օրակարգում է։ Հղում անել, որ այժմ կատարվող խախտումները պայմանավորված են նախկինով, նրանց որակով, դու չես կարող երկար ժամանակ յոլա գնալ, որովհետև դու պետք է փոփոխես։ Արդեն փոփոխողը դու ես, նախորդները չեն, դու պետք է ոստիկանությունն արմատական փոփոխության ենթարկես, դու պետք է ԱԱԾ-ի բովանդակային և արժեքային փոփոխությունն ապահովես, դու պետք է դատախազությունն արմատական փոփոխության ենթարկես, և դրա համար պետք են ինստիտուցիոնալ փոփոխություններ, պառլամենտական վերահսկողություն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան