Էթյեն Մահչուփյանը ղեկավար պաշտոն է ստացել Դավութօղլուի հիմնած կուսակցությունում

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Հայտնի է դարձել օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» (Gelecek) կուսակցությունում տարբեր ոլորտները համակարգող անձանց անունները: Այս մասին գրում է ermenihaber-ը:

Թուրքական «ABC»-ի հրապարակած ցուցակից պարզ է դարձել, որ կուսակցության համահիմնադիր և գործադիր խորհրդի անդամ պոլսահայ լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանին վստահվել է հետազոտությունների, զարգացման ու տեղեկատվության ոլորտների ղեկավարումը:

«Ապագա» (Gelecek) կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:  Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:

Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի հետ կատարվածը մեկանաբանել են այն կերպ, որ նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելն էր։