«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հսկիչների վագոն-տնակը հրկիզելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզելու գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, (ինչպես իրենց ցուցմունքներում պնդում են «Պանտերա Սիքյուրիթի» ՍՊ ընկերության հսկիչները) 5-7 «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով շուրջ 10-15 հոգի մոտեցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասի հսկիչ կետին և դժգոհություն հայտնել՝ հսկիչ անցագրային կետի տեղադրման վերաբերյալ:

Ըստ հսկիչների ցուցմունքների՝ դրսում գտնվող անձանցից ինչ-որ մեկը փայտ է վառել, մոտեցել վագոն-տնակի մուտքի դռանը և գցել ներս, որից հետո դիմել է փախուստի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի ժամանակ դեպքի վայրում գտնված 4 անձի ինքնությունը, ովքեր «Պանտերա սիքյուրիթի» ՍՊԸ-ի երկու աշխատակիցներին ներկայացվել են ճանաչման:

Հսկիչները նշել են, որ ճանաչման ներկայացված անձինք գտնվել են դեպքի վայրում, սակայն ակտիվ գործողություններ, որևէ բռնի գործողություն չեն կատարել։

Քննություն է տարվում՝ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, վագոն-տնակը հրկիզած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: