Անծանոթը վառվող փայտ է գցել տնակի մեջ․ նոր մանրամասներ` անտառապահի հենակետի հրկիզումից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դիլիջանի և հարակից գյուղերի բնակիչները բացահայտ պատերազմ են սկսել Բնապահպանության նախարարության դեմ և այդ պայքարում դիմում են ծայրահեղ միջոցների։ Հոկտեմբերի 14-ին Շամախյան տեղամասում անտառապահի տնակի հրկիզումը այդ պայքարի մի դրվագն էր։ Անտառապահի տնակը պատկանում էր «Պանտերա սեքյուրիտի» պահնորդական ընկերությանը, որին Բնապահպանության նախարարությունը վերջերս ներգրավել էր անտառի հսկողության աշխատանքներում։

«Պանտերան» երեք տնակ է տեղադրել Դիլիջանի անտառում։ Շամախյանի տեղամասի տնակը տեղադրել էին հոկտեմբերի 2-ին` հրդեհից 12 օր առաջ։ Հոկտեմբերի 14-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրասենյակ էր այցելել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ Նա խորհրդակցություն էր անցկացրել, անդրադարձել տեսչական ստուգումներին, դատախազություն ուղարկված նյութերին, վերջերս կատարված կադրային փոփոխություններին, որոնց նպատակը հսկողության խստացումն էր: Նախարարը հորդորել էր, որ բնակիչները բավարարվեն անտառի թափուկով և ծառ չկտրեն։ Այդ նույն օրը, ինչպես հաղորդել է «Պանտերա» ընկերության Տավուշի տեղամասի տնօրեն Ռուբեն Խանումյանը, մի խումբ քաղաքացիներ եկել են անտառային տեղամասը հսկող ընկերության աշխատակցի մոտ և վեճի բռնվել նրա հետ։

Երեկ միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ ի հայտ եկան։ Տեղաբնակ մեր աղբյուրը հաղորդում է, որ միջադեպի մասնակիցները 5-6 հոգի են եղել։ Ակտիվ գործողություններ իրականացնողը, սակայն, մեկ հոգի է եղել։ Նա մոտեցել է տնակին և վառվող փայտը ներս է գցել։ Մյուսները պատմել են իրավապահներին, որ չեն ճանաչել տնակը վառողին։ Նա դիմել է փախուստի:

 

«Չի բացառվում, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ստորին օղակի աշխատակիցները ևս դեմ են նախարարի նորամուծություններին ու օգնել են հանցագործներին», – հաղորդեց մեր աղբյուրը։

Տեղեկությունները փորձեցինք ճշտել Քննչական կոմիտեից։ «Դեպքի վայրում ներկա անձանցից 4-ի ինքնությունը պարզվել է։ Նրանք ներկայացվել են ճանաչման»,- ընդամենն այսքանը մեզ փոխանցեց կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Իսկ թե քանի մարդ է մասնակցել վիճաբանությանը եւ ովքեր են նրանք եղել` առայժմ չի հաղորդվում:

 

Սյուզան Սիմոնյան