Կեղծվել են բենզինի և դիզելային վառելիքի ստուգաչափման վկայականներ. հարուցվել է քրգործ

Լուրեր

06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից  ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ձեռնարկված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզում գործող՝ ավտոմոբիլային բենզինի (ԱԻ-92 K5) և դիզելային վառելիքի (ԴՎ-Ա K5) մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունում իրականացված չափումների միասնականության վերաբերյալ ստուգման շրջանակներում հարուցված վարչական գործի քննության ընթացքում այդ ընկերության տնօրենը ներկայացրել է ստուգաչափման 2015թ-ից մինչև  2017թ․ուժի մեջ լինելու թվագրմամբ վկայականների պատճեններ։

«Մինչդեռ, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ից ստացված տեղեկության համաձայն՝ ընկերությունը նշված ժամանակահատվածում չի ներկայացրել ստուգաչափման հայտ, ուստի այդ ընթացքում չափման միջոցների ստուգաչափում չի իրականացվել: Ավելին, ըստ այդ տեղեկատվության, ներկայացված վկայականներում որպես լաբորատորիայի վարիչ նշված անձը 2014-2018թթ․ աշխատել է որպես գիտական չափագրության բաժնի գիտաշխատող, իսկ որպես ստուգաչափող նշված անձը դեռևս 2016 թվականի հունվարին ազատվել է աշխատանքից: Այսինքն նշված ժամանակահատվածում վերջինս ստուգաչափում կատարելու լիազորություն չի ունեցել։

Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա վառելիքաբաշխիչ աշտարակները ստուգաչափված չեն եղել և ընկերության կողմից ծառայությունները մատուցվել են չստուգաչափված չափման միջոցներով, սակայն, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են ստուգաչափման առերևույթ կեղծ վկայականներ։

Ուսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում վերը նշված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է հաղորդագրությունում: