Նրանցից յուրաքանչյուրը մի հսկայական աշխարհ է. նախագահի նստավայրում հյուրընկալվել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաները

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերն այսօր Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար համայնքների, ինչպես նաև Գյումրիի Շալե կենտրոնի երեխաներն էին:

«Ավելի վաղ Տավուշի և Շիրակի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին հրավիրել էր նախագահական նստավայր՝ մասնակցելու ամանորյա տոնական միջոցառմանը և միասին նշելու գալիք Ամանորը:

Նախագահական նստավայրում փոքրիկ հյուրերի համար կազմակերպվել էր տոնական շոու-ծրագիր՝ տարբեր խաղային համարներով: Երեխաներին ողջունել, բարեմաղթանքներ են հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, որից հետո նրանք միասին վառել են նստավայրի տոնածառի լույսերը:

Արմեն Սարգսյանը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել է նրանց նախասիրություններով: «Եկեք պայմանավորվենք, որ մյուս տարի բոլորդ լավ եք սովորելու, լինելու եք խելոք և խելացի, որպեսզի դառնաք այն, ինչ երազում եք, որպեսզի մեր հայրենիքը լինի հզոր և ուժեղ: Իսկ ես խոստանում եմ, որ անպայման նորից հյուր կգամ ձեզ»,-ասել է նախագահը:

Լրագրողների հետ զրույցում Հանրապետության նախագահը նշել է, որ հնարավորության դեպքում կցանկանար հյուրընկալել Հայաստանի բոլոր մարզերի երեխաներին, հատկապես նրանց, ովքեր ավելի շատ ուշադրության կարիք ունեն: «Բոլոր երեխաները տաղանդավոր են, նրանք մեծ ապագա ունեն և մեր բոլորի ուշադրության կարիքը: Նրանցից յուրաքանչյուրը մի հսկայական աշխարհ է, ունեն մեծ գաղափարներ, երևակայություն»,-նշել է նախագահը:

Տիկին Նունե Սարգսյանն էլ ասել է. «Երեխաներից ամեն մեկը մի մոլորակ է: Այս փոքրիկները հրաշք են, գեղեցիկ, խելոք, համարձակ, աշխույժ և շփվող: Ցանկանում եմ, որ մեր երկրի ամեն երեխա լինի երջանիկ և առողջ»:

Երեխաների այցը կազմակերպվել էր Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից: Նրանք ոչ միայն հյուրընկալվել են նախագահականում, այլև հնարավորություն են ունեցել մուլտֆիլմ դիտել «Մոսկվա» կինոթատրոնում, զբոսնել մայրաքաղաքում և ամանորյա նվերներ ստանալ Ձմեռ պապից»,- ասված է հաղորդագրությունում: