ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
«ՌԴ դեսպանը ծանոթացել է համալսարանի ծրագրերին, առարկաների դասավանդմանը, հանդիպումներ է ունեցել սպա-ունկնդիրների հետ և պատասխանել նրանց հարցերին: ՊԱՀՀ-ի ղեկավարության հետ քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հետագա փոխգործակցության ուղղություններն ու հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում: