210 մլն դրամի խախտումներ և թերացումներ. ՊՎԾ-ն Եղեգնաձորի համայնքապետարանում ստուգումներ է իրականացրել

Լուրեր

03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության ուսումնասիրություն և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են շուրջ 210 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ:

Մասնավորապես՝

2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։

Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից ավել կատարողական ակտեր են ներկայացվել միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների սպասարկման մասով՝ 14801 քմ:

2016-2017թթ. ընթացքում համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրվել է օգնության գումարներ՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ համայնքի ղեկավարը իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները. միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Օրենքով այլ նպատակով նախատեսված, սակայն համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրված գումարը ենթակա է վերադարձման համայնքապետարանի բյուջե:

Համայնքապետարանը՝ չունենալով նշագծման աշխատանքներ պատվիրելու իրավասություն, պատվիրել և վճարել է գծանշման աշխատանքների համար:

Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից 2016-2017թթ. ընթացքում ամսական (փետրվար ամսից մինչև նոյեմբեր ամիսը ներառյալ) ներկայացված կատարողական ակտերում առկա ծառայության միավորի գների համադրությամբ պարզվել է, որ յուրաքանչյուր ամիս տարբեր գին է սահմանվել սանիտարական մաքրման ծառայության համար, որի արդյունքում ընկերությանն ավել գումար է վճարվել:

Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր։

Առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի համայնքապետարանի կարիքների համար նախատեսված ապրանքների մատակարարման համար իրականացվել է վճարում:

2016-2018թթ Եղեգնաձորի ծննդատանը մարտի 8-ից- ապրիլի 7-ը ծնված երեխաներին օգնություն հատկացնելու նպատակով վճարված գումարի մի մասը որևէ փաստաթղթով չի հիմնավորվում:

Համայնքապետարանի և «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի միջև 03.02.2016թ. կնքվել է պայմանագիր, սակայն կատարողի կողմից ներկայացվել է պայմանագրային գնից ավելի մեծ գումարի չափով մատուցված ծառայություններ, որն էլ ամբողջությամբ համայնքապետարանի կողմից ֆինանսավորվել է:

Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում համայնքի բյուջեով նախատեսված շենք-շինությունների կապիտալ վերանորոգումների համար նախատեսված գումարի մի մասը ծախսվել է ընթացիկ վերանորոգումների համար, ինչի արդյունքում ոչ նպատակային են ծախսվել ֆոնդային բյուջեի գումարները:
2016-2019թթ. իրականացված շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ և թերացումներ։ Մասնավորապես՝ փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալներ, փաստաթղթերով ավել հաշվարկված գումարներ, պայմանագրային գնի թանկացում նախահաշվի նկատմամբ, իսկ իրականացված ասֆալտապատման աշխատանքների մի մասը դիտարկվել են որպես անարդյունավետ ծախս՝ ասֆալտապատման աշխատանքների ոչ պատշաճ որակի ապահովման տեսանկյունից:
Եղեգնաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ հիմնադրամներից մեկի հետ 2018 թվականին կնքվել է մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր և իրականացվել է համապատասխան վճարում: Սակայն անպարտաճանաչ կապալառուի պատճառով աշխատանքները դադարեցված են, վերսկսման ժամկետ նախատեսված չէ, ինչի արդյունքում ամիսներ շարունակ համայնքի մոտ 122 երեխաներ մնացել են առանց նախադպրոցական կրթության, իսկ մանկապարտեզների աշխատակիցներին փաստացի չաշխատելու պայմաններում վճարվել է աշխատավարձ:

Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Եղեգնաձորի համայնքապետարանից ստացվել է համապատասխան գրություն, որի համաձայն կապալառու կազմակերպությունները պարտավորվել են ողջամիտ ժամկետում պատվիրատուի պահանջով վերացնել առկա բոլոր թերությունները։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։

Շուրջ 210 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ Եղեգնաձորի համայնքապետարանում