Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Դատախազություն միջնորդություն ենք ներկայացրել․ փաստաբան

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, Մապի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Միհրան Պողոսյանը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Ալիկ Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել։

«Միջնորդություն ենք ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով վեր կանգնել ներիրավական անդրկուլիսային պայքարներից, ինչ-որ այլ նպատակներից և օրենքով սահմանված որոշում կայացնել։ Թեկուզ եթե մեղադրական եզրակացությունը հաստատվի, ապա խափանման միջոցը վերացնել, քանի որ Ալեքսան Պետրոսյանին կալանքի տակ պահելու միակ հիմքը հանդիսացել է նախաքննության ժամանակ գործով ճշմարտության բացահայտման վրա ազդեցություն ունենալու վտանգը։ Մենք հիմնավորել ենք և ներկայացրել ենք, որ նախաքննությունն ավարտվել է, գործով ճշմարտությունն արդեն իսկ, ըստ քննիչի, բացահայտվել է, և այժմ հիմք չկա կալանքի տակ պահելու»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար: