Քաղաքապետարանին մեքենաների նվիրաբերումը կոռուպցիա չէ՝ ըստ երևանցիների 43․4%-ի

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

GALLUP international association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ-ն այսօր ներկայացրեց հասարակական կարծիքը Երևանի քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ։

Հայտնի է, որ օրեր առաջ «Լույս» խմբակցության ավագանու անդամները խոսել էին կոռուպցիոն ռիսկերի մասին՝ ասելով, որ որոշ ընկերությունների շինթույլտվությունները տրվել են ծառայությունների կամ գույքի դիմաց։ Մասնավորապես՝ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը քաղաքապետարանին նվիրել էր 3 մեքենա, իսկ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի կնոջ անունով գրանցված ընկերությունը 14 մեքենա՝ շինթույլտվության դիմաց։ Հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները ներկայացրեց Էմ Փի Ջի ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Երևանցիներին հետազոտության շրջանակում այս հարցն է տրվել՝ «Ասացե՛ք խնդրեմ, Դուք այստեղ տեսնո՞ւմ եք կոռուպցիոն ռիսկեր»։ «Միանշանակ ոչ» պատասխանը տվել է 43․4%-ը, «ավելի շուտ ոչ»՝ 22․8%-ը, «ավելի շուտ այո» պատասխանը տվել է հարցվածենրի 9․2%-ը, «միանշանակ այո»՝ 7․5%-ը։ Դժվարացել է հարցին պատասխանել 17․1%-ը։

Նշենք, որ հարցումն անցկացվել է 601 քաղաքացու շրջանում։