Բացահայտվել է Արարատի մարզում անչափահասի սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

Լուրեր

06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 2002թ. ծնված անչափահասի սպանության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է:

«2019թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18.10-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Մասիս քաղաքի անչափահաս բնակիչը՝ ծնված 2002թ., ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ արարքը կատարելու կասկածանքով 2019թ. դեկտեմբերի 23-ին բերման է ենթարկվել նույն քաղաքի 17-ամյա  բնակիչը: Վերջինս ձերբակալվել է:

Առգրավվել են նրա հագին եղած հագուստները, որոնց զննմամբ դրանց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ վերջինիս մարմնի քննմամբ՝  աջ ձեռքի մատնեմատին հայտնաբերվել է կտրած-ծակած վերք:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: