Մեկնարկել են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօրվանից հանրակրթական դպրոցների  12-րդ դասարաններում մեկնարկել են պետական ավարտական քննությունները:

«Դեկտեմբերի 24-ին կազմակերպվել է «Հայոց լեզու և  հայ  գրականություն»  առարկայի գրավոր քննությունը (թեստ): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետության 247 դպրոցում քննություն հանձնելու հայտ է ներկայացրել  3844 12-րդ դասարանցի:

Դեկտեմբերի 25-ին 352 դպրոցում  «Մաթեմատիկա»  առարկայից գրավոր (թեստ) քննություն կհանձնի  6287 աշակերտ: Իսկ դեկտեմբերի 26-ին  տեղի կունենա «Հայոց պատմություն» առարկայի գրավոր (թեստ) քննությունը` թվով 381 դպրոցում, որին կմասնակցի 8886 աշակերտ:

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Առաջին կիսամյակի ընթացքում պետական ավարտական քննությունների համար սահմանված վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է: 12-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր քննություններ հանձնելու նպատակով այս փուլում դիմումներ չեն ներկայացրել, պետական ավարտական քննությունները կհանձնեն երկրորդ կիսամյակի ավարտին:

Քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍՆ-ի երաշխավորած շտեմարաններից և ուսումնական հաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների քննական գնահատակաները դրվում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար քննաշրջանի ընթացքում կանցկացվի բանավոր քննություն ռուսերենից (Ռուսաց լեզու, ռուս գրականություն): Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն:

Քննաշրջանի ընթացքում սովորողները ստուգարք են հանձնելու նաև «Ֆիզկուլտուրա» առարկայից:

Հիշեցնենք, որ քննությունները սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողներն ուսումնական հաստատություն են ներկայանում  ժամը 9:00-ին` անձը հաստատող փաստաթղթով` (ծննդյան վկայական, անձնագիր, նույնականացման քարտ) կամ հաստատության տնօրենի տրամադրած տեղեկանքով: Քննություններին չի թույլատրվում քննասենյակ բերել բջջային հեռախոս կամ կապի այլ միջոց, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ:

Արդյունքները հայտնի կլինեն քննությունը հանձնելու հաջորդ օրը՝ ժամը 14-ին»,- ասված է հաղորդագրությունում: