Խնջույքի ընթացքում կրակոցներ էր արձակել, իսկ մեքենայի սրահում կրակել ոտքին․ Կոտայքի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գառնի գյուղում ապրող 37-ամյա մի տղամարդ։

«Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Գառնիի բաժանմունքի գործընկերների հետ ձեռնարկած տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը ժամեր առաջ Գողթ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում խնջույքի է մասնակցել։

Այդ ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մասնակիցների նկատմամբ` ապօրինի ատրճանակով անկանոն կրակոցներ է արձակել։ Այնուհետև «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գողթից ուղևորվել է Գառնի։ Ճանապարհին նույն ատրճանակով անզգուշությամբ կրակել է իր ոտքին։ Կոտայքի ոստիկանների տեղեկություններով՝ նախքան հիվանդանոց տեղափոխվելը ատրճանակը պահել են Գառնի գյուղի գազալցակայանի հարևանությամբ գտնվող շինությունում։

Ատրճանակը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է։ Հայտնաբերվել ու ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան։ Նշանակվել են փորձաքննություններ։ Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: