Հայաստանն իր բացառիկ ու հնագույն տեղածին սորտերից պատրաստված գինիներով նոր ասելիք ունի աշխարհին. սոմելյեներ աշխարհի 7 երկրներից

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով եռօրյա այցով Հայաստանում էին գտնվում գինու ոլորտը լուսաբանող առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ և սոմելյեներ աշխարհի 7 երկրներից` Ճապոնիայից, Իսրայելից, Էստոնիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Կանադայից և Ավստրալիայից:

 

Այցի նպատակն էր բացահայտել գինեկենտրոն Հայաստանը, տեսնել աշխարհի հնագույն գինեգործարանը և համտեսել հայկական տեղածին սորտերից պատրաստված յուրահատուկ գինիները:

 

Հյուրերը հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ Արմավիրի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում այցելել են խաղողի այգիներ, գինեգործարաններ, ծանոթացել արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին, հայկական գինիների տեսականուն, հայկական գինեգործության ավանդույթներին:

 

«Տիեռաս դե Արմենիա», «ՄԱՊ», «Արմենիա Վայն», «Ոսկեվազ», «Զորահ», «Վան Արդի», «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս», «ՎանՍևան» գինեգործարաններում մասնագիտական քննարկումներ են անցկացվել սեփականատերերի և գինեգործների հետ: Հրավիրյալ սոմելյեներն առանձնահատուկ ուշադրություն և հետաքրքրություն են ցուցաբերել տեղածին խաղողի սորտերից պատրաստված գինիների նկատմամբ՝ շեշտելով, որ Հայաստանն իր բացառիկ ու հնագույն տեղածին սորտերից պատրաստված գինիներով նոր ասելիք ունի աշխարհին, և կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել միջազգային ասպարեզում:

 

Այցի շրջանակներում լրագրողներն ու սոմելյեները մասնակցել են Արենիի գինու ամենամյա փառատոնին, վայելել գործարանային և տնայնագործական արտադրության գինիները:

 

Անգլիական հեղինակավոր «Դեկանտեր» ամսագրի լրագրող Ջոզեֆ Դարրելն իր խոսքում նշել է, որ տեղի տերուարի բացառիկությունը հայկական գինիներին առանձնահատուկ շքեղություն է հաղորդում, որով Հայաստանը կարող է մրցակցային առավելություններ ունենալ միջազգային շուկայում:

 

«Այն ներուժը և սերը գինու նկատմամբ, որին ես ականատես եղա Հայաստանում երիտասարդ գինեգործների շրջանում, ինձ թույլ են տալիս պատկերացնել, թե Հայաստանն ինչ հիանալի հեռանկար ունի ոլորտի զարգացման առումով»,– նշել է Ռեբեկկա Մեյեր-Լիբմանն, ով Հայաստան էր ժամանել Կանադայից:

 

Այսօրինակ հրավերների կազմակերպմամբ հիմնադրամը նպատակ ունի լայն լուսաբանում ապահովելու միջոցով բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը միջազգային շուկաների սպառողների շրջանում: